Իրանում Ռոնալդուին մտրակի 99 հարվածով պատժելու մասին տեղեկատվությունը հերքվել է

«Մենք կտրականապես հերքում ենք Իրանում միջազգային մակարդակի որևէ մարզիկի նկատմամբ որևէ դատավճիռ կայացնելու հնարավորությունը:
Նշենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն սեպտեմբերի 18-ին և 19-ին մեկնել էր Իրան՝ մասնակցելու պաշտոնական ֆուտբոլային հանդիպման և արժանացել ժողովրդի և իշխանությունների կողմից մեծ ընդունելության։ Նրա անկեղծ և մարդասիրական հանդիպումը Ֆաթիմա Համամիի հետ նույնպես բարձր գնահատվեց և հիացմունք առաջացրեց ինչպես ժողովրդի, այնպես էլ երկրի մարզական իշխանությունների մոտ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 11-ին խորվաթական Index HR հրատարակությունը՝ վկայակոչելով իրանական Shak Emroz-ին և Ruidad24-ին, հայտնել է, որ 38-ամյա պորտուգալացուն պատիժ է սպառնում հաշմանդամ Համամիին համբուրելու համար։