Մայիսի 9-ի աստղագուշակ.ի՞նչ է սպասում կենդանակերպի նշաններին          Դոլարն արժևորվում է.Տարադրամի փոխարժեքները մայիսի 9-ի համար       Ասել են` «կայֆավատ լինել պետք չի»․ հոգու խորքում վստահ են, որ անզգույշ մի կայծից խոշոր հրդեհ է բռնկվելու.«Հրապարակ»    

14 նոյ 2023 15:40

Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ մի լավ բանի չի բերի, և նրանց կտրվի համարժեք պատասխան. Ադրբեջանի ագրեսիայով լեցուն պատասխանը

Ադրբեջանը ագրեսիայով լեցուն պատասխան է հղել Ժոզեպ Բորելի հայտարարություններին՝ ԵՄ երկրներին մեղադրելով անջատողականություն տարածելու մեջ։

«Այն ժամանակ, երբ ԵՄ անդամ երկրները տառապում են ագրեսիվ անջատողականության միտումներից, լուրջ անհանգստության տեղիք են տալիս ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի՝ Ադրբեջանի տարածքում անջատողականություն հրահրելու փորձերը, որը օրինական պայքար է մղում առկա սպառնալիքների դեմ»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին ուղղված պատասխանում։


«Հայաստանին զինելու ԵՄ-ի ջանքերը և դրանով իսկ աջակցելու ռազմականացման նենգ քաղաքականությանը, որը խոչընդոտում է մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, խրախուսում են նոր հակամարտություններ տարածաշրջանում, և դրա պատասխանատվությունը կրում է ԵՄ-ն:  Եվրոպական խաղաղության նախաձեռնությունը, որը ներառում է ռազմական ներուժի ուժեղացում, ծառայում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը:

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների լեզվով խոսելն անընդունելի է։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն ոչ մի լավ բանի չի բերի, և նրանց կտրվի համարժեք պատասխան»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Նշենք, որ այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ չնայած խաղաղասիրության մասին իր պնդումներին, խաղաղության պայմանագիր ստորագրելու իբր հանձնառությանը՝ Ադրբեջանը ամեն պահի պատրաստ է ռազմական գործողություններ վերսկսել, ինչն արդարադնելու համար մշտապես «գտնում է» իբր պատերազմ հրահրողների ու «նախահարձակ լինողների»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր