Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

15 դեկ 2023 11:29

Աշխարհում առաջին անգամ բժիշկները փրկել են լյարդի վերջին փուլի քաղցկեղով հիվանդին

Հոնկոնգի համալսարանում բժիշկներն առաջին անգամ փրկել են լյարդի քաղցկեղի վերջին փուլով հիվանդի։

Ըստ տեղական Standard թերթի՝ տղամարդու մոտ լյարդի քաղցկեղի վերջին՝ չորրորդ փուլը ախտորոշվել է 2022 թվականի նոյեմբերին։ Նրա մոտ հայտնաբերվել է 18,2 սմ չափի ուռուցք, իսկ մետաստազներն արդեն ներթափանցել են մոտակա երակներ։ Բացի այդ, սուր ցիռոզի պատճառով նրան նաև հրահանգել են պարբերաբար այցելել հիվանդանոց։

Սկզբում բժիշկները վեց ամսվա ընթացքում թերապիա են անցկացրել՝ ուռուցքը վիրահատելի չափի նվազեցնելու համար, այնուհետև կանխել են երակային անոթներում առաջացած արյան մակարդումը: Օգոստոսին նա հաջողությամբ փոխպատվաստել է որդու լյարդի մի մասը։

Հիվանդանոցում երկար դիտարկումներից հետո տղամարդը դուրս է գրվել՝ ներկայումս ունի 1,5 սմ չափի ուռուցք, սա արդեն քաղցկեղի առաջին փուլն է, և թեստերը ցույց են տալիս, որ նոր չարորակ բջիջների ձևավորման գործընթաց չկա։ Սա լյարդի վերջին փուլի քաղցկեղի հաջող բուժման առաջին դեպքն էր աշխարհում՝ ուռուցքի կրճատման և փոխպատվաստման միջոցով:

Բժիշկների տվյալներով՝ ներկայումս բուժվում է նմանատիպ ախտորոշմամբ 100 հիվանդ, 40%-ի մոտ թերապիայի արդյունքում արձանագրվել է քաղցկեղի բջիջների ամբողջական մահ, իսկ 10%-ից ավելին այժմ կարող է լյարդի փոխպատվաստման ենթարկվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր