Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են          «Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած       Գյումրիում ծնողներին կյանքից զրկած 37-ամյա տղամարդը ձերբակալվել է, նա հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում    

20 դեկ 2023 10:32

Փաշինյանի հարցազրույցում այնուամենայնիվ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է անպայման արձանագրել

Փաշինյանի հարցազրույցում այնուամենայնիվ մի կարևոր հանգամանք կա, որը պետք է անպայման արձանագրել՝ իր ֆեյսբուըքյան էջում գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մանրամասնելով.

«Ինչո՞ւ է նա շարունակում խոսել Արցախի հանձնումից և փորձում արդարացնել իր քայլերը:

Ինչ էլ ասի, ոնց էլ փաթեթավորի, ում գլխին էլ փորձի պատասխանատվությունը ջարդել, դա միայն կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:

Փաշինյանն անխոս գիտակցում է, որ նման բաները մարսվող չեն և որ անկախ իր կամքից, պետական մեքենայի ջանքերից ու քարոզչական «պերեդոզից», մեկ է` գալու է հատուցման պահը:

Պատմությունը խմբագրել, սրբագրել, ջնջել պարզապես անհնար է և նա, իրեն սպասարկող մարդիկ` անկախ այն հանգամանքից, թե ինչ համակարգ են ներկայացնում, պատմության մեջ մնալու են որպես հող հանձնող, սեփական հայրենիքը դավաճանող և թշնամու առաջ ծնկի եկող կերպարներ:

Դա է պատճառը, որ Փաշինյանը գիտակցելով այս ամենը շարունակում է կեղծել, ստել և արդարանալ` անիմաստ ջանքեր գործադրելով փորձում է փրկվել պատմության դատավճռից»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր