«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա          Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ       Կենդանակերպի նշաններ, որոնք հուլիսի վերջին ֆինանսական մեծ հաջողություններ կունենան    

06 փետ 2024 15:48

Ադրբեջանակլան ԶԼՄ-ները հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ստեփանակերտի առաքելության փակման մասին

Ադրբեջանակլան ԶԼՄ-ները հայտնել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Ստեփանակերտի առաքելության փակման մասինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի առաքելությունը փակվել է, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Նշված է, որ պատճառը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն է, որը ՛՛միշտ էլ որոշակի կասկածներ և հարցեր է առաջացրել՛՛, և ՛՛ԿԽՄԿ-ի և Հայաստանի անպատասխանատու և ոչ թափանցիկ գործունեության արդյունքում Ղարաբաղյան հակամարտության ժամանակ գերեվարված ու պատանդ վերցված մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագիրը դեռևս անհայտ է՛՛:


Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ ՛՛ԿԽՄԿ-ն այն կազմակերպություններից էր, որն այս ամբողջ ընթացքում հաշվի չառավ Ադրբեջանի կառավարությանը՛՛:


՛՛Չնայած ադրբեջանական կողմի համառ պահանջներին, գաղտնիության պատրվակով, ԿԽՄԿ-ն Ադրբեջանին չի ծանոթացրել Ստեփանակերտում առաքելություն բացելու համաձայնագրի տեքստին, քանի որ ինքնավստահ ԿԽՄԿ-ն, առաջնորդվելով ՛՛մենք անկախ, անաչառ, չեզոք կազմակերպություն ենք՛՛ թեզով, խուսափել է Ադրբեջանի այս օրինական պահանջի կատարումից՛՛,-հայտնել են այդ երկրի ԶԼՄ-ները՝ նշելով, որ ՛՛իրականում ԿԽՄԿ-ն երբեք չի կարող անկախ կազմակերպություն լինել։ ԿԽՄԿ-ն նույնիսկ միջազգային կազմակերպություն չէ։ ԿԽՄԿ-ն շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է՛՛:


Նշվում է նաև, որ ՛՛Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը կարող է ամբողջությամբ վերացնել ԿԽՄԿ Խանքենդիի (Ստեփանակերտի-խմբ.) գրասենյակի անհրաժեշտությունը՛՛։


Ադրբեջանական լրատվամիջոցների հոդվածագիրները հավելել են, ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակը Ադրբեջանի ՛՛ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է՛՛:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր