Տեսանյութ.Շիրակցիները փակել են Բավրայի անցակետ տանող ճանապարհը.խնդիրը տավուշցիներինը չի, սա հայկական խնդիր է          Կա թե ներքին ճնշում՝ հասարակության վրա, թե ճնշում՝ թշնամու կողմից. Տավուշը միայն Տավուշ չէ, սա վերաբերում է ՀՀ-ին՝ թե՛ մայրաքաղաքին, թե՛ մնացած հատվածներին       Տեսանյութ.Հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում.թե ինչպես է այրվում տոնավաճառի տարածքը    

25 փետ 2024 19:35

Զելենսկին կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի դեռ նոր նախագահը չի ստանձնել պաշտոնը. Ստեֆանչուկ

Զելենսկին կշարունակի կատարել իր պարտականությունները, քանի դեռ նոր նախագահը չի ստանձնել պաշտոնը. ՍտեֆանչուկՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունները սպառվում են երկրի նորընտիր ղեկավարի պաշտոնավարումից հետո։

Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նա Զելենսկին կշարունակի կատարել իր պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ նոր նախագահը չի ստանձնել պաշտոնը», - ասել է Ստեֆանչուկը լրագրողներին «Ուկրաինա-2024» համաժողովի շրջանակում: Տեսանյութի հատվածը հրապարակել է ուկրաինական Novosti.Live հրատարակությունը։ Նա հավելել է, որ դա ամրագրված է Ուկրաինայի Սահմանադրության 108-րդ հոդվածում։

Ուկրաինայում ակտիվորեն քննարկվում է իշխանության լեգիտիմության հարցը խորհրդարանական և նախագահական ընտրությունների բացակայության պայմաններում, որոնք չեն կարող անցկացվել ռազմական դրության ժամանակ։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում երկրի նախկին դեսպան Վադիմ Պրիստայկոն խոստովանել էր, որ Կիևի արևմտյան գործընկերները նույնպես մտահոգված են, որ Զելենսկու նախագահական ժամկետը շուտով պետք է ավարտվի։

Իրենց հերթին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Պյոտր Պորոշենկոն և Յուլիա Տիմոշենկոն հանդես են եկել կոալիցիոն կառավարություն ստեղծելու գաղափարով՝ լեգիտիմության ճգնաժամը կանխելու նպատակով։

Սակայն Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովն այդ առաջարկն անտեղի է անվանել:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին պնդում էր, որ Սահմանադրությամբ Զելենսկու լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 21-ի գիշերը, և դրանք երկարաձգելու լեգիտիմ ճանապարհ չկա։ Իր հերթին, Ուկրաինայի խորհրդարանի նախկին նախագահ Դմիտրի Ռազումկովը կարծիք է հայտնել, որ այս տարվա մայիսին նախագահի լիազորությունները սահմանադրության համաձայն պետք է անցնեն Գերագույն Ռադայի նախագահին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր