Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

03 ապր 2024 14:02

Եվ լավ, և վատ լուր վարորդների համար. մանրամասներ

Եվ լավ, և վատ լուր վարորդների համար. մանրամասներՓետրվարի 28-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընուդնվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը հրապարակվել է մարտի 26-ին, օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու ապրիլի հինգից։

Պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնեց՝ «Փոփոխությունների հիմնական ուղղվածությունը վերաբերվում է երեք կարևոր հանգամանքի, մասնավորապես, առաջին հերթին նախատեսվել են խրախուսական դրույթներ այն անձանց համար, որոնք տուգանքի տեսքով ունեն վարչական տույժեր, և ցանկություն ունեն էլեկտրոնային եղանակով իրազեկվելու դրանց մասին, և դրանից հետո կատարելու վարչական ակտը։ Հաջորդը վերաբերվում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նախատեսելուն։ Եվ երրորդը նախատեսված է մինչև ապրիլի հինգը կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները նախքան օրենքի ուժի մեջ մտնելը եռամսյա ժամկետում, դրանց 50 տոկոսը վճարելու պարագայում, հարկադիր կատարողական վարույթում գտնվելու դեպքում կատարողական ծախսերը ավարտված համարելուն»։

Նրա խոսքով՝ փոփոխություններ են կատարվել նաև մի քանի հոդվածներում, որոնցով նախ նվազեցվել է կանգառի ու կայանման կանոնների խախտումների համար տուգանային միավորի ձևով պատասխանտվության միջոցը․ «0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր։ Երկրորդ փոփոխությունը ապակիների լուսաթափանցիկության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար է․ մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանաչյուր հաջորդ անգամ խախտում անելու համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձևով 25 հազար դրամի չափով, և երկու տուգանային միավորի ձևով։ Առաջին անգամ խախտումը կատարելու համար նախատեսված է միայն 25 հազար դրամ տուգանք»։

Ինչ վերաբերվում է խրախուսական նորմերին, ապա դրանք հետևյալն են․ «Ապրիլի հինգից ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը, այսիսնքն՝ նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։ Օրինակ՝ հինգ հազար դրամ տուգանքի պարագայում 70 տոկոսը կկազմի 3500 դրամ, իսկ 10 հազարի դեպքում 7000 հազար դրամ, ընդ որում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների պարագայում այդ չափը նշված կլինի նաև վարչական ակտում որպես ուղենիշ, որ քաղաքացիները կարողանան օգտվել դրանից։ Այստեղ բացառություն կա․ վարչական ակտը բողոքարկելու դեպքերն են, եթե պարզվի, որ ակտը 15 օրյա ժամկետում չի բողոքարկվում, ապա կարող է օգտվել այս խրախուսական նորմից»։

Հաջորդ խրախուսականը ուժի մեջ է մտնելու մայսի մեկից․ «Վերաբերվելու է տեսալուսանկարահանող սարքերով ու արագաչափերով արձանագրված խախտումներին․ այն անձինք, որոնք մայիսի մեկից հետո գործող մեր էլեկտրոնային հարթակում նախապես կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, այսինքն՝ ցանկություն կհայտնեն ծանուցվել իրենց վարչական իրավախախտումների մասին էլ․ հասցեով, այդ դեպքում կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս գումար, օրինակ՝ 5000-ի դեպքում դա կկազմի 4000 դրամ։ Դրանցի հետո կգործի 30 տոկոս պակաս վճարելը, երբ էլեկտրոնային եղանակով անձը կծանունցվի ու կօգտվի 15 օրյա ժամկետով վճարելու խրախուսականից, արդեն այդ 5000 դրամը կդառնա 4000, հետո 30 տոկոս պակաս վճարելուց էլ 2800 դրամ տուգանք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր