10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

16 մայիս 2024 21:22

Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ

Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է, այն ունի և՛ առավելություններ, և՛ թերություններԻնքնաքննադատությունը մարդու ընդունակությունն է իրատեսորեն ընկալել ինքն իրեն և սեփական կյանքը, ինքնուրույն փնտրել սեփական սխալները և հաշվետու լինել իր իսկ մտքերի, վարքի և գործողությունների համար։
 
Ինքնաքննադատությունը պետք չէ ընդունել որպես ինքնափորփրում կամ նեգատիվ ազդեցություն ինքնագնահատականին, այն հնարավորություն է տալիս հայացք նետել սեփական անձին և գնահատել սեփական արժանիքները ու թերությունները։
 
Սակայն եթե ինքնաքննադատությունը ինտենսիվ է, ապա մարդը կարող է իրեն զգալ ոչ լիարժեք։  Պարզվում է՝ բարձր ինքնաքննադատությամբ մարդիկ շատ զգայուն են նկատողությունների, մերժումների կամ մեղադրումների նկատմամբ, ունեն ցածր ինքնագնահատական, հաճախ են իրենց համեմատում շրջապատողների հետ (ի վնաս իրենց):
 
Ինչ խոսք, կան որոշ գործոններ, որոնք էական ազդեցություն են ունենում ինքնաքննադատության ձևավորման վրա․
 
·ծնողները, դաստիարակությունը,
·հասարարական նորմերը, մշակույթը,
·անձնային առանձնահատկությունները և կյանքի փորձը։
 
Առողջ ինքնաքննադատությունը կյանքի կարևոր հոգեբանական գործիք է։ Չէ որ ինքնաքննադատության հիմքում մարդու ներքին համոզմունքներն են՝ պայմանավորված արժեքներով, սկզբունքներով, նպատակներով։ Այլ կերպ, կարելի է ասել, որ այն ներքին երկխոսություն է՝ ուղղված սեփական արարքների, մտքերի, զգացմունքների վերլուծությանը։
Վերջինս հուշում է, որ ինքնաքննադատությունը սերտորեն կապված է պատասխանատվության հետ։
Վերոնշյալներից ելնելով կարող ենք եզրակացնել, որ ինքնաքննադատությունը ունի և՛ առավելություններ, և՛ թերություններ։
 
Առավելություններից են, օրինակ՝ ինքնակատարելագործման հնարավորությունը, սեփական հատկանիշների իրատեսորեն ընդունումը, սխալներից դաս քաղելու, սեփական գործողությունները շտկելու հնարավորությունը, նոր նպատակների հասնելու մոտիվացիան և այլն։
 
Թերություններից են, օրինակ՝ ինքնագնահատականի իջեցումը, ոչ կայուն հոգեկան վիճակը, չափազանց մեծ պահանջկոտությունը սեփական անձի  նկատմամբ, դրական էմոցիաների բացակայությունը, սեփական արժանիքները տեսնելու անհնարինությունը և այլն։
 
Այսպիսով, ինքնաքննադատությունը հոգեկան առողջության չափանիշներից է։ Սակայն չափազանցեցված ինքնաքննադատությունը կարող է վկայել հոգեկան խանգարումների մասին կամ հանգեցնել դրանց։
 
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր