Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

07 ապր 2023 18:04

Մարդու մտքերը, համոզմունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա

Մարդու ապրած կյանքի, երջանիկ լինելու մասին Hayacq.com-ը զրուցեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
 
-Եթե հոգեբանական տեսանկյունից մոտենանք հարցին՝ ի՞նչ է երջանկությունը:
-Դժվար է սահմանել երջանկությունը, այն խիստ անհատական է: Ըստ որոշ  գիտնականների՝ երջանկության ֆենոմենը հիմնվում է առաջին հերթին դրական հույզերի, բարձր տրամադրության, ուրախության և բավարարվածության զգացումի վրա: Որախությունը՝ հուզական, իսկ բավարարվածությունը իմացական  մասնիկն է երջանկության: 
Երջանկությունը պայմանավորող գործոնների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս ասել, որ երջանկության հոմանիշը հոգեբանական բարեկեցությունն է:
 
-Ինչը՞ կարող է մարդուն երջանիկ դարձնել:
-Յուրաքանչյուրն ունի երջանկության իր բանաձևը, կամ երջանիկ է լինում յուրովի։ Եթե հիմնվենք հումանիստական հոգեբանության վրա, ապա ինքնաճանաչումը մարդուն տալիս է անձնային աճի հնարավորություն, ինքնակատարելագործում, ինքնաակտուալիզացիա, որն անհրաժեշտ է կյանքի իմաստը գիտակցելու և երջանկության համար:

-Արդյո՞ք երջանկությունը կախված է այն բանից. «թե ով ես դու և ինչ ունես»:
-Երջանիկ կարող է լինել նա, ով գիտի ինչպես ամեն ինչից երջանիկ լինել։ Հետևաբար բոլորն էլ կարող են երջանիկ լինել։

-Մարդու մտքերն ի՞նչ ազդեցություն ունեն նրա ապրած կյանքի ընթացքի վրա:
-Մարդու մտքերը, համոզմունքները մեծապես ազդում են կյանքի ընթացքի վրա, այդ է պատճառը, որ հոգեբանական տեսանկյունից խրախուսվում է լավատեսական աշխարհայացքը, դրական մտածողությունը։  Ինչպես ենք մտածում  ինքներս մեր մասին, այլ մարդկանց մասին, կյանքի մասին ավելի մեծ ազդեցություն է ունենում մեր երջանկության զգացողության վրա, քան օբյեկտիվ հանգամանքները։

-Մարդն է որոշում իր ճակատագիրը, թե՞ ճակատագիրն է ուղեկցում մարդուն:
-Պոզիտիվ հոգեբանության տեսանկյունից, երջանկությունը չի համարվում  «գեների արդյունք» կամ «ճակատագրի արդյունք», մարդը կարող է ապրել երջանիկ՝ օգտագործելով իրեն բնորոշ դրական որակները: Հասկանալով և ադեկվատ օգտագործելով այդ որակները, կարող է կյանքից բավարարվածություն զգալ, իրագործել իր հնարավորությունները, ավելին անել մասնագիտական գործունեության մեջ, հասարակության համար: Նման որակների դուրս բերումը անհրաժեշտ ռեսուրս է բացասական հոգեկան վիճակները հաղթահարելու համար։
 
-Հաճախ մարդիկ սկսում են որոնել երջանկությունը…
-Ու․ Ջեյմսի խոսքերով՝ «Ինչպես հասնել, պահպանել և հետ բերել երջանկությունը` մարդկանց մեծամասնության գաղտնի մոտիվն է այն ամենի, ինչ նրանք անում են»։

-Կնշեք երջանկության մի քանի բաղադրիչ:
-Պայմանականորեն կարելի է առանձնացնել երջանիկ մարդկանց բնորոշ հետևյալ բաղադրիչները՝ ապրել «այստեղ և հիմա», լինել լավատես, ունենալ օգնելու պատրաստակամություն, շնորհակալ լինել, գնահատել կյանքի յուրաքանչյուր պահը, սիրել ու լինել սիրված, ունենալ նպատակ։    
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր