Սթրեսը լրագրողի աշխատանքում

Հատկապես,
մեծ ազդեցություն կարող են ունենալ գերինֆորմացված լինելը և բացասական լուրերի մեկնաբանումը:
Պարզվում է, որ տրավմատիկ իրավիճակին անմիջական
մասնակից չլինելով հանդերձ, լրագրողը, իսկ հետագայում նաև ընթերցողը կարող
է իրավիճակի բացասական ազդեցությունն զգալ սեփական հուզական ոլորտի վրա: Այստեղ ևս լրագրողից մեծ պատասխանատվություն
և պատրաստվածություն է պահանջվում. չվնասել
ինչպես սեփական հուզական
ոլորտը, այնպես էլ ընթերցողների: Հաշվի առնելով
վերը նշվածները` լրագրողներին սթրեսի կառավարման մեթոդներին տիրապետելու անհրաժեշտություն է առաջանում, որում առանցքային դեր ունի սթրեսակայունության
զարգացումը:
Սթրեսակայունությունը
հնարավորություն է տալիս պահպանել նորմալ աշխատունակությունը
սթրեսորի ներգործության ժամանակ, պահպանել գործունեության արդյունավետությունը: Այն
կարելի է զարգացնել համապատասխան թրենինգների կամ անհատական հոգեբանական աշխատանքի
միջոցով: Այս ամենը օգնում է կանխարգել նաև հուզական այրման համախտանիշի դրսևորումը,
որն առաջանում է մասնագիտական տևական կամ չհաղթահարված սթրեսների արդյունքում, որն
արտահայտվում է հուզական, իմացական հյուծվածության, ֆիզիկական հոգնածության, և աշխատանքից
անբավարարվածության զգացումով:
Որպեսզի
կարողանանք պահպանել սերը մասնագիտության հանդեպ և չվնասել սեփական հոգեկան առողջությունը
ամենօրյա գործունեության արդյունքում` անհրաժեշտ է ժամանակ հատկացնել ներքին ռեսուրսների
ակտիվացմանը, սթրեսակայունության զարգացմանը:
Հոգեբանական
գիտությունների թեկնածու,
դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com