Վթար է տեղի ունեցել Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին, կա տուժած          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ի համար       Տեսանյութ․Արցախի դրոշը` Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում    

22 մայիս 2024 15:25

Ադրբեջանում պատրաստում են քարտեզ ՀՀ-ի դեմ այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»

Ադրբեջանում պատրաստում են քարտեզ ՀՀ-ի դեմ այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»Ադրբեջանում ակտիվորեն պատրաստվում են COP29 օգտագործել Հայաստանի դեմ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Օրերս ադրբեջանական մամուլում, այդ թվում՝ պետական հեռուստաընկերությամբ, տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ մի շարք, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններ (այսինքն՝ պետության հրահանգով գործող կառույցներ) պատրաստում են քարտեզ այն մասին, թե ինչպես է «Հայաստանը վտանգում տարածաշրջանի էկոլոգիան»։ Այդ քարտեզը հրապարակելու են եռալեզու՝ ադրբեջանական, անգլերեն ու ռուսերեն։ Դրանից բացի նշել են, որ քարտեզում օգտագործելու են ՀՀ տարածքում տարբեր գետերի ու բնակավայրերի «ադրբեջանական» տեղանունները։

Սա նոր միտում չէ, դրա մասին ես ահազանգել եմ դեռ անցած տարվա օգոստոսին ու անգամ հաղորդում էի պատրաստել, թե ինչպես կարելի է հակադարձել Ադրբեջանին։

Դա մինչ այն պահն էր, երբ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն տվեց ագրեսոր ու բռնապետ Ալիևին հյուրընկալել միջազգային այս կարևոր կոնֆերանսը։ Հիշեցնեմ, որ Հայաստանն ուներ հնարավորություն դառնալու հյուրընկալող երկիր»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր