10 միջոց, որոնք կօգնեն նվաճել տղամարդու սիրտը          «Անհամբերությամբ սպասում եմ նրա հետ հանդիպմանը».Բլինքենը ցանկանում է անձամբ հանդիպել Ուկրաինայի նոր արտգործնախարարին       Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր    

24 մայիս 2024 14:04

«Իմ քայլը» հիմնադրամին Զանգեզուրի կոմբինատի 270 մլն դրամ նվիրատվությունը բացասաբար կազդի ՀՀ վարկանիշի վրա, նման երևույթն իր մեջ ունի կոռուպցիոն ռիսկեր. փորձագետ

«Իմ քայլը» հիմնադրամին Զանգեզուրի կոմբինատի 270 մլն դրամ նվիրատվությունը բացասաբար կազդի ՀՀ վարկանիշի վրա, նման երևույթն իր մեջ ունի կոռուպցիոն ռիսկեր. փորձագետՕրերս հայտնի էր դարձել, որ Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը՝ ԶՊՄԿ-ն 70 միլիոն դրամ է փոխանցել վարչապետի տիկնոջ հիմնադրամին։

Այս հրապարակմանն արձագանքել էին մասնագետներ և նշել, որ դա իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

ԶՊՄԿ-ն պարզաբանում էր տարածել, թե ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամը ոչ թե պարզապես նվիրատվություն է տրամադրել, այլ համատեղ կրթական ծրագիր է իրականացնում «Իմ քայլ»-ը հիմնադրամի հետ՝ ի թիվս հարյուրավոր այլ ծրագրերի՝ հարյուրավոր այլ կազմակերպությունների հետ։

Tert.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասել էր, որ այդ նվիրատվության մեջ կոռուպցիոն ռիսկ կա, ավելին՝ դեռևս 2019 թվին ԶՊՄԿ-ն «Իմ քայլ»-ը հիմնադրամին 200 մլն դրամի նվիրատվություն էր արել։

Panorama.am-ը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին հարցրել է՝ արդյո՞ք ԶՊՄԿ-ի նման նվիրատվությունը միջազգային չափանիշներով գնահատվում է կոռուպցիոն երևույթ։

-Միջազգային չափանիշներով ցանկացած նման փոխանցում, իհարկե, պարունակում  է կոռուպցիոն ռիսկ։ Ես երբեք դրական չեմ ընդունում, որ ընդհանրապես գործարարները փոխանցումներ են անում հիմնադրամների, որոնք ինչ-որ ձևով կապված են պետական պաշտոնյաների կամ նրանց հարազատների հետ։ Սա միջազգայնորեն ընդունված սահմանում է և նույնիսկ դրա հատուկ անվանումը կա՝ «Դու ինձ՝ ես քեզ»։

Այն սովորաբար ընտրությունների ժամանակ է արվում, բայց կարելի է տարածել նաև ոչ ընտրական փուլերի վրա, երբ ընտրական և ոչ ընտրական ժամանակահատվածում գործարարը նվիրատվություն է անում պետական պաշտոնյայի կամ կուսակցության  նախընտրական հիմնադրամին, հետագայում, եթե այդ կուսակցությունը, քաղաքական ուժը գալիս է իշխանության, արդեն համապատասխան օրենսդրությամբ լավացնում է նրանց գործունեության պայմանները։ Սա բնականաբար քաղաքական կոռուպցիայի դրսևորում է։ Այն միանշանակ է միջազգային պրակտիկայում ընդունված է։

-Արդյո՞ք այս կոռուպցիոն երևույթը կազդի Հայաստանի միաջազգային վարկանիշի վրա։

-Կոռուպցիայի ընկալման համաթիվը, որը մեր կազմակերպությունը հաշվարկում է, զուտ էթիկական չափանիշներից ելնելով, այն Հայաստանյան գրասենյակը, չի անում, այլ անում են ուրիշ կազմակերպություններ։ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ»-ի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում՝ քարտուղարությունում կա բաժին, որն այդ տվյալները հետո վերցնում մշակում է, դրանով հաշվարկում է մեր պետության կոռուպցիայի ընկալման համաթիվը։ Բոլոր հարցերը չէ, որ մեր կազմակերպության հետազոտական խումբը նայում է և «Համաշխարհային տնտեսական ֆորումը» ունի այդ տիպի հարց։ Նրանք հարցումներ են անում փորձագետների, գործարարների շրջանում և այդ հարցումների հիման վրա են եզրակացություն տալիս։

Երբ 2022 թվականին Հայստանի ցուցանիշը վատացավ, որը մենք 2023 թվականի հունվարին հրապարակեցինք, հիմնականում դրա հետ էր կապված այդ նահանջը։ Ոչ միայն կոնկրետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքն է, այլ դիտարկում են, որ ընդհանրապես կա այդպիսի երևույթ, երբ որ ուժեղ ազդեցիկ ֆինանսատնտեսական խմբավորումներն ազդում են կառավարության որոշումների գործողությունների վրա։ Եթե այն կա, ապա կա նաև նվիրատվությունների խնդիրը, որովհետև ձրի կառավարությունն այն չի անի։

2022 թվականին, նախորդ տարիների համեմատ այդ նահանջը, որ գրանցվեց, պայմանավորված էր դրանով։ Եթե ավելի մանրամասն ուսումնասիրվի այդ դեպքերը, ում հետ որ հարցազրույցներ են արվում, ինձ թվում է, ավելի շատ բան կհայտնաբերվի։ Նշեմ, որ այդ հարցում Հայստանի վիճակը 2023 թվականին չլավացավ։ Չմոռանանք նաև, որ այդ կոռուպցիոն համաթվերը համեմատական եղանակով են նայում, որովհետև ցուցակում 180 երկիր է ներառված, այլ երկրներում կարող է այն շատ ավելի վատ լինի, մեր մոտ միջին մակարդակ է։ Միանշանակ է, որ խնդիր կա և դրանում որևէ կասկած չկա։

-Ինչպես կգնահատեք, որ այս ամենին զուգահեռ կառավարությոնը ԶՊՄԿ-ու ունի 25 % բաժնեմաս։

-Անկախ նրանից, թե պետությունն ունի բաժնեմաս, թե ոչ՝ նման երևույթն իր մեջ ունի կոռուպցիոն ռիսկեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր