Դժվար էլ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մոտալուտ խաղաղություն հաստատվի. Ամեն ինչ անում են, որ ընդհանրապես Հայաստանը չմնա քաղաքական քարտեզի վրա

«Իմ կարծիքով, սահմանի սահմանագծումը, որն այժմ իրականացվել է, վերջնական չէ։ Այստեղ գլխավորն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն ինքն է ցույց տվել թուլություն վերջին տարիներին։ Կասկածում եմ, որ նույնիսկ Զանգեզուրի միջանցքը վերջ կդնի գործին։ Ադրբեջանի ղեկավարությունը տեսնում է, որ կարողանում է «սեղմել» Հայաստանին և տեսնում է Թուրքիայի աներկբա աջակցությունը։ Ավելին, սա այնպիսի չափազանց հաջող պահ է, որը միշտ չէ, որ կարող է լինել պատմության մեջ՝ մենք զբաղված ենք Ուկրաինայով, Հայաստանի ղեկավարությունն ինքն է փչացնում հարաբերությունները մեզ հետ, Արևմուտքը զբաղված է Ռուսաստանով։ Նման գործոնները հազվադեպ են համընկնում: Հայաստանի ղեկավարությունը մի կողմից շարունակում է թուլանալ, իսկ մյուս կողմից շարժվել դեպի Արևմուտք և դրանով իսկ իր համար իրավիճակի անբարենպաստ զարգացում բերել»,-ասել է Բալմասովը։
Քաղաքագետի կարծիքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար «փրկօղակը» Ռուսաստանի հետ կապն է, սակայն նա անտեսում է դա։
«Ընդհակառակը, միֆեր են ստեղծում, թե մենք, ասում են, չենք օգնել Ադրբեջանի հակամարտությանը։ Բայց ոչ ոք չի նշում, որ հայկական կողմն ինքը չի ճանաչել Ղարաբաղը հայկական։ Հայաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի ուժային շարունակվի։ Զարմանալի բաներ են անում, կարծես թե սա ոչ թե հայկական պետության վերնախավն է այլ ուրիշի էլիտան։ Ամեն ինչ անում են, որ ընդհանրապես Հայաստանը չմնա քաղաքական քարտեզի վրա», եզրափակել է փորձագետը։