Թեհրանը պատրաստ է թուլացնել լարվածությունը, եթե հարևան երկրներն իրենց տարածքը չտրամադրեն Իրանի վրա հшրձակվելու համար          Պուտինն ու Թրամփը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու Ուկրաինայի հարցով բանակցությունները       Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի    

30 մայիս 2024 18:33

Տեսանյութ.Ուղևորը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը

Ուղևորը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռըՏղամարդը փորձել է բացել Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռի դուռը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչ Իրինա Վոլկը, գրել է РИА Новости-ն։

Ուղևորին առաջարկել են թմրաբանական հետազոտություն անցնել, սակայն նա հրաժարվել է։

Ոստիկանության տվյալներով՝ թռիչքի ժամանակ հարևան երկրներից մեկի քաղաքացին «ագրեսիա է ցուցաբերել բորտուղեկցորդուհիների նկատմամբ և փորձել բացել սրահի դուռը»։ Ըստ Վոլկի՝ ավիաընկերության աշխատակիցները և ուղևորները հրել են կռվարարին դռան մոտից՝ ամրացնելով նրա ձեռքերը պլաստիկ կապերով:

Օդանավի հրամանատարը արձանագրություն է կազմել օդանավում հասարակական կարգի և վարքագծի կանոնների խախտման մասին։

Տղամարդուն տեղափոխել են Դոմոդեդովոյի ՆԳՆ հերթապահ կետ՝ հետագա հետաքննության համար։ «Ոստիկանությունը նրան առաջարկել է բուժզննում անցնել՝ պարզելու, թե արդյոք նա հարբած է, ինչից նա հրաժարվել է», - հավելել է Վոլկը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր