Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մոսկվան գոհ է ՌԴ-ում ՀՀ դեսպանի աշխատանքից. ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից    

15 հուն 2024 11:55

Այս գործընթացը շատ ավելի մեծ, համաժողովրդական բնույթ կկրի, եթե...Ես հարմարվող չեմ եղել ու չեմ էլ լինելու

Այս գրծընթացը շատ ավելի մեծ, համաժողովրդական բնույթ կկրի, եթե...Ես հարմարվող չեմ եղել ու չեմ էլ լինելուԱյսօր՝ հունիսի 15-ին, «Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը մասնակցում է «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Հրավիրված են հասարակական-քաղաքական գործիչներ, հայաստանյան և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։

Իմ ներկայությունը հրապարակում կամ փողոցում, ինձ համար անհասկանալի է ու վստահ եմ` շատերի համար ինչ-որ տեղ էլ անընդունելի։ Այս մասին «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները,  ասաց Բագրատ Սրբազանը։

«Բայց սա եղել է աղաղակ, ճիչ, կոչ, այդ ճանապարհի մեջ կանգ չառնելու ու որևէ կերպով ցույց տալու, որ մեր կյանքի փոփոխությունը ոչ թե հնարավոր է կամ անհնար, այլ անhրաժեշտ է։ Քառակուսի սենյակներում նստելով չի լինելու ոչ մի բան, մարդիկ, ովքեր ապրում են հայրենիքի ու պետության զգացումով, իրավունք չունեն վերամբարձ ապրելու, նրանց տեղը փողոցն ու հրապարակն է։ Ես հարմարվող չեմ եղել ու չեմ էլ լինելու ու վստահ եմ, որ մեր շարժումը հասնելու է իր նպատակակետին»,- ասաց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ շարժումը միայն իշխանափոխության համար չէ։

«Սա քաղաքակրթական ու արժեքների փոփոխության մասին է, կյանքի փոփոխության մասին է, ազգային ազատագրական, հոգևոր վերելքի մասին է, այս բառերը դուրս են գրվել մեր կյանքից հիմա։ Երբ ասում եմ, որ սա չակնկալիքների պայքար է, մարդիկ սկսում են վերլուծություններ անել, խոհափիլիսոփայական տրակտատներ հայտնել։ Այո՛, սա չակնկալիքների մասին է, ոչ թե աթոռների ու փողերի»,- նշեց Սրբազանը։

Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց ․ «Հունիսի 12-ին արձանագրվեց, որ այսօրվա իշխանությունը և նրա ղեկավարը դեռևս պատրաստ են ամեն ինչի, ամեն գնով, և ամբողջ իրավապահ համակարգը՝ Դատախազությամբ, Քննչական կոմիտեով, ոստիկանությանը դրաձրած գործիք լծված են այդ ամենն արդարացնելու, մինչդեռ պետք է ծատայեին պետությանն ու քաղաքացիներին, տեղի է ունենում լրիվ հակառակը։

Հունիսի 12-ը շատ կարևոր ջրբաժան է եղել մեզ համար, վերստին և վերջնական բացահայտելու այն արյունի տենչը, որ գոյություն ունի այսօրվա իշխանության մոտ և մեջ։ Ամբողջական պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և մնացածի վրա է։

Իմ կոչն ու հրավերն է՝ վերջին անգամ, նախավերջին անգամ, բոլոր նրանց, ովքեր կարծում են, ովքեր հավատում են, որ այս անպատվության շղթան պիտի կտրվի, ստի շղթան պիտի կտրվի, մեր կյանքում պիտի տեղ գտնի հաշտությունը, որը դարձել է կարիք և անհրաժեշտություն։ Ովքեր այդպես մտածում են, թող չակնկալիքներով միանան, եթե չէ, էլի եմ ասում, սա նաև իրենց համար է, և այս վերաձևակերպելու և ձևավորելու գործընթացը շատ ավելի մեծ, համաժողովրդական բնույթ կկրի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր