ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում ներկայացրել է «Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության գաղափարախոսությունը»          Իրանական նավահանգիստների արգելափակումը պատերազմի ակտ է և հրադադարի ռեժիմի խախտում       Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 հուն 2024 23:19

Եվրամիությանն լիարժեք անդամակցությունը մեր ռազմավարական նպատակն է

Եվրամիությանն լիարժեք անդամակցությունը մեր ռազմավարական նպատակն էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը։

Այս մասին նա ասել է Անկարայում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Եվրամիության լիարժեք անդամակցությունը, ինչպես մենք պարբերաբար շեշտում ենք, մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ընդհանուր շահերից է բխում, որ ԵՄ-ն ևս նույն դիրքերից մոտենա Թուրքիային։

Վստահ եմ, որ Էստոնիայի աջակցությունը Թուրքիային այս համատեքստում կշարունակի աճել»,- նշել է Էրդողանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր