Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

14 հոկ 2024 13:37

ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը

ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հս. Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է աշխարհում միջուկային զինանոցների կրճատման դեմ պայքարող ճապոնական «Նիհոն Հիդանկյո» շարժմանը հեղինակավոր Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու կապակցությամբ։

Շնորհավորական ուղերձում նա պատրաստակամություն է հայտնել առանց նախապայմանների միջուկային զենքի շուրջ բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ։

«ԱՄՆ-ն պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել ՌԴ-ի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ նվազեցնելու միջուկային սպառնալիքը: Ո՛չ մեր երկրներին, ո՛չ էլ ամբողջ աշխարհին ձեռնտու չէ դանդաղեցնել միջուկային զինանոցների կրճատման առաջընթացը»,- ասվում է շնորհավորանքի տեքստում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր