ՄԻՊ-ը պահանջում է բացառել խտրական և պիտակավորող խոսույթը նախընտրական քարոզարշավում          Իմ հայրենիքն ունեցվածքով ես չեմ կարող փոխել, 20 տարի առաջ սեփականացրած գործարանն ասում է՝ Ծառուկյանից վերցնելու ենք       2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ    

23 նոյ 2024 14:08

Քաղցրավենիքի չարաշահումը ինչ ազդեցություն կարող է ունենալ մաշկի վրա

Քաղցրավենիքի չարաշահումը ինչ ազդեցություն կարող է ունենալ մաշկի վրաՀայտնի է, որ պարզ ածխաջրերի` հատկապես քաղցրավենիքի չարաշահումը կարող է հանգեցնել շաքարախտի և ճարպակալման: Իսկ վերջերս գիտնականները հայտնել են դրանց ևս մեկ բացասական ազդեցության` մաշկի ժամանակից շուտ ծերացման մասին:

Շաքարի ավելցուկը փոխազդում է կոլագենի հետ, ինչը պատասխանատու է մաշկի երիտասարդության և ձգվածության համար: Արդյունքում խախտվում է կոլագենի կառուցվածքը, իսկ երբեմն նույնիսկ այն քայքայվում է: Դրա հետևանքով մաշկը դառնում է պակաս առաձգական և ժամանակից շուտ առաջանում են կնճիռներ:

Քաղցրի մեծ քանակությունը նաև առաջացնում է օրգանիզմի ջրազրկում, աղիներում նեխման պրոցեսներ և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացում:

Խորհուրդ է տրվում քաղցրավենիքը մասամբ փոխարինել թարմ մրգերով, բանջարեղենով և ընկույզով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր