Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը կսկսվի հուլիսի 18-ին. Al Hadath          Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից       Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր    

27 նոյ 2024 11:25

Հրդեհ է բռնկվել Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում

Հրդեհ է բռնկվել Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզումՆոյեմբերի 27-ին, ժամը 05:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Բալահովիտ գյուղում այրվում է մանկապարտեզ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող մանկապարտեզում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:23-ին, մարվել` 08:17-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 50 քմ, առաստաղը՝ մոտ 30 քմ և հատակը մոտ 20 քմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր