ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մայր Աթոռ․ «Հրապարակ»          Փաշինյանը դիվոտել է. եւս մեկ մարզպետի չի ներելու․ «Հրապարակ»       Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում    

30 հուն 2025 15:27

Ինչով են զբաղվելու հսկիչները Երևանի տրանսպորտում փետրվարի 1-ից

Ինչով են զբաղվելու հսկիչները Երևանի տրանսպորտում փետրվարի 1-իցԵրևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը պարզաբանում է, թե ինչով են զբաղվելու հսկիչները տրանսպորտում փետրվարի 1-ից: 

«Հարգելի՛ գործընկերներ, քանի որ հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությունը որոշակի թյուրըմբռնումների առիթ է դարձել։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

Երթուղիների հաճախականության վերահսկում,

Հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում,

Վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում,

Ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում,

Այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից, անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր