Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից          Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր       Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան    

07 փետ 2025 12:13

Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռ չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումը

Ռուսաստանը և ԱՄՆ-ն դեռ չեն սկսել Պուտինի և Թրամփի հանդիպման քննարկումըՌուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները դեռ չեն սկսել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման քննարկումը, CNN-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանց միջև նախնական շփումներ չեն եղել՝ քննարկելու, թե արդյոք նման հանդիպում պետք է, և եթե այո, ապա որտեղ և ինչպես այն անցկացնել»,- ասել է նա։

«Մի շտապեք»,-ասել է նա CNN-ի լրագրողներին

Հեռուստաալիքը նշել է, որ Թրամփն այս շաբաթվա սկզբին հայտարարել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարության միջև կառուցողական շփումների մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր