Մարմարաշեն գյուղում բախվել են «Kia Forte» և «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենաները          Զելենսկին մերժում է խաղաղությունը, քանի որ նրա համար դա «մահվան պես մի բան է»       Հաքան Ֆիդանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը    

01 մար 2025 11:25

Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է

Ես երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված էԵս երբեք չեմ ասել, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, ես ասել եմ, որ այդ ամենը իրավական գնահատականի արժանացնելու խնդիր կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո:

«Ուզում եմ ասել, որ վերջին շրջանում տեղի է ունեցել Քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև երբ քննարկել ենք Գլխավոր դատախազի թեկնածությունը, Մարտի 1-ի գործի բացահայտումը և այդ գործի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկերներին առաջադրել եմ։ Ըստ էության, տեսեք ինչ է տեղի ունեցել։ Տեղի է ունեցել հետևյալը՝ բռնի ուժով՝ բանակի ներգրավմամբ, հանցավոր խմբավորումների ներգրավմամբ, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ՝ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և տեղի են ունեցել սպանություններ։ Դա բացահայտված է, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք ստանա, իրավական գնահատական ստանա, բայց էլի եմ ասում, դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»,- հայտարարեց Փաշինյանը։

Դիտարկմանը, որ 17 տարի անց մարդիկ միայն տեսնում են պաշտոնատար անձանց դատարանում, թե ով է կրակողը և ինչ եղավ այդ ներքին օղակներում՝ այդպես էլ հարց մնում է, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ գործերը պետք է բացահայտվեն այնքան, ինչքանով դա հնարավոր է բացահայտել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր