Սպանություն՝ Չարենցավանում․ երկու մեքենայով հիվանդանոց են տեղափոխվել 1 մահացած և 3 վիրավոր քաղաքացիներ

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու պարեկները հիվանդանոցի մոտ հայտնաբերել են «Porsche Cayenne» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաներ և ըստ օպերատիվ տեղեկությունների նշված ավտոմեքենաներով են տեղափոխել վիրավորներին։
3 վիրավորները ռեանիմոբիլներով «Չարենցավան» բժշկական կենտրոնից տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»:
Դեպքի փաստով Չարեցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական և համայնքային ոստիկանները, պարեկներն ու Կոտայքի մարզային քննչական վարչության և Չարենցավանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի վայրը, որը Չարենցավանում հայտնի «Գինաց Հոլլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կանաչ գոտում է, որտեղ հայտնաբերվել են գլխարկ, ակնոց, բանալի։
Պարզվել է, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 21-ամյա Ռուբիկ Խանոյանն է:
Վիրավորներն են Չարենցավան քաղաքի բնակիչներ 20-ամյա Գոռ Մանուչարյանը, 21-ամյա Ստյոպա Իսկանդարյանը և 21-ամյա Ռաֆիկ Մարգարյանը։
Պարզվել է նաև, որ կա ևս 1 վիրավոր ում ինքնությունը պարզվում է։