Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում          Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո       Կասեցվել է «ԱՐՏՅՈՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ»-ի պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ գերլիցք է եղել    

03 ապր 2025 09:05

Հովիկ Աղազարյանը Աննա Վարդապետյանի դեմ հայց կներկայացնի դատարան. «Ժողովուրդ»

Հովիկ Աղազարյանը Աննա Վարդապետյանի դեմ հայց կներկայացնի դատարան. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թեւակոխում։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ գլխավոր դատախազի։

Ըստ մեր տեղեկությունների՝ Աղազարյանին վրդովեցրել է այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրեն անձեռնմխելիությունից զրկելու օրը ԱԺ ամբիոնից հնչեցրել է արտահայտություն, թե «սուտ եք ասում»։ Արդյունքում Աղազարյանը, վստահ լինելով, որ սուտ չի խոսել, դիմում է դատարան՝ պահանջելով, որ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից իր կողմից հնչեցրած արտահայտության համար ներողություն խնդրի։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք հասկանալ, թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ են մտածում: Ի պատասխան հայտնեցին. «Իրավական պետությունում ենք գտնվում, իր իրավունքն է»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր