Ես չեմ ուզում, որ ՌԴ-ում լինի այն ընկալումը, որ ՀՀ-ն փորձում է ինչ-որ բան անել բարեկամ դաշնակից Ռուսաստանի դեմ          Բաքվում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել հայ ռազմագերիներին, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման       Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում, վրաստանի քաղաքացին «Mercedes» բեռնատարով կողաշրջվել է    

03 ապր 2025 11:45

Անհնար է միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում, Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել

Անհնար է միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում, Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինելԱնհնար է միաժամանակ լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում, բայց Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի լավ լինել: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտներն ու ԵԱՏՄ-ի հետ խզումից առաջացած կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունը օբյեկտիվ պատկերացում ունենա իրականության նկատմամբ»,- նշել է Գալուզինը։

Գալուզինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միավորում է, իսկ ԵՄ-ը՝ կառույց, որտեղ «ենթարկվում են հակառուսական նարատիվներին՝ տրված իրականությունից կտրված բրյուսելյան բյուրոկրատների կողմից»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր