Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 22-ի համար          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար մարտի 22-ին       Տեսանյութ.Իրանական հրթիռների հարվածներից հետո Իսրայելի Դիմոնա քաղաքում մեծ հրդեհներ են բռնկվել    

28 ապր 2025 10:53

Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել

Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվելԱպրիլի 28-ին, ժամը 01:12-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:33-ին, մարվել՝ 02:05-ին: Այրվել է ավտոմեքենան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր