Սովորություններ․ հետևեք դրանց և խուսափեք բազմաթիվ հիվանդություններից
Առողջ ապրելակերպն ավելին է, քան փաստացի սնունդը, և բնականաբար ձեր սովորույթները խոհանոցում շատ ավելի կարևոր են, քան դուք կարծում եք:
Հետևեք այս հինգ առողջ կանոններին և առավելագույնս օգուտ քաղեք։
Ստուգեք պիտանելիության ժամկետը
Փչացող ապրանքների պիտանելիության ժամկետը պետք է միշտ ստուգել։ Այն իր մեջ ներառում է այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք են մսամթերքը և կաթնամթերքը։
Սնունդը պահեք պատշաճ կերպով
Առողջ ապրելակերպի համար կարևոր է սննդամթերքի ճիշտ պահպանումը։ Այն կանխում է խաչաձև վարակը, հատկապես հում մսի և ձվերի։
Ճիշտ մոտեցման դեպքում նույնիսկ չոր մթերքների օգտակար հատկություններն ավելի երկար են պահպանվում․ սառը և մութ տեղ, խոնավությունից և ջերմությունից հեռու: Բոլոր ապրանքատեսակների ժամկետայնությունը փաթեթավորման վրա նշված է։
Լվացեք մթերքները
Թարմ մրգերն ու բանջարեղենը ուտելուց առաջ պետք է միշտ լվացվեն: Կարևոր չէ, թե որտեղից է այն գնվել՝ խանութից, թե շուկայից:
Ի վերջո, մանրէները հեշտությամբ կարող են փոխանցվել մթերքն հավաքելիս կամ փոխադրելիս։ Մի մոռացեք նաև սննդամթերքը վերամշակելուց առաջ և հետո ձեռքերը լվանալ։
Սննդամթերքը ճիշտ պատրաստեք
Երբեք մի օգտագործեք հում թռչնամիս, կարմիր միս և ձու։ Այն մեծացնում է սայմոնելոզի ռիսկերը (սննդային թունավորման տարբերակով)։ Բաղադրատոմսով ուղղորդվելիս այն ուշադիր կարդացեք։ Ուշադրություն դարձրեք կերակուրի պատրաստման ժամանակի և ջերմաստիճանի վրա։
Ձեռքերն ու ամանները լվացեք
Այն ամենը, ինչ վերաբերում է սննդին, պետք է պատշաճ կերպով լվացվի և ախտահանվի: Իսկ դա արդյունավետ անելու համար հարկավոր է օճառ օգտագործել։
Անհրաժեշտ է մշակել ձեռքերը, կտրատելու տախտակը և սեղանի պարագաները։ Այս կարևոր սովորությունը կարող է կանխել խաչաձև վարակը: Իսկ առավել լավ է, երբ մսի, ձկան և այլ մթերքների համար օգտագործվում են առանձին տախտակներ:
Ժամանակի ընթացքում սնունդի հետ շփվելու առողջ սովորույթները ինքնաբերաբար կկիրառեք։