Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

15 մայիս 2017 17:50

Հաճախ, երբ սեռական կյանքում լինում է անհամատեղելիություն՝ չեն բարձրաձայնում այդ մասին, խնդիրը մղելով այլ հարթություն. Տեսանյութ

1994 թվականից սկսած՝ ՄԱԿ­ գլխավոր վեհաժողովի որոշմամբ՝ ամեն տարի մայիսի 15-­ը նշվում է որպես ընտանիքի միջազգային օր:
Հայաստանում այս տոնն ամրագրվել է «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» ՀՀ օրենքում՝ 2011թ-ին:
Օրվա նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել ընտանիքի բազմաթիվ խնդիրներին։ 
Հայացք մամուլի ակումբում հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուրարտու համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանը և «Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը խոսեցին Ժամանակակից հայ ընտանիքի առջև ծառացած հարցերի, պահպանման հիմնախնդիրների նաև ինչպես երջանիկ ընտանիք կազմելու մասին:
Սեդրակ Սեդրակյանը նշեց, որ ընտանիքը բարդ կառույց է և հանդիսանում է հասարակության հիմնական բջիջը: Ըստ նրա, ընտանիքում կոնֆլիկտները լինում են, ոչ միայն միջանձնային, այլև միջդերային.«Դերի մասին տարբեր կարծիքներ ունեն և սկեսուրը, և հարսը: Կա իդեալական դեր և կա ռեալ դեր: Երբ, որ նրանց պատկերացրած սոցիալական սպասումը չի արդարանում այդ դեպքում կոֆլիկտներ են առաջանում»:
Խոսելով բաժանությունների մասին Սեդրակ Սեդրակյանը նկատեց, որ պատճառները հաճախ թաքնված են լինում այլ տեղ. «Զույգերի մոտ հաճախ, երբ սեռական կյանքում, լինում է անհամատեղելիություն, նրանք չեն բարձրաձայնում այդ մասին, խնդիրը մղելով այլ հարթություն՝ որը արտահայտվում է սոցիալական կամ կենցաղային մակարդակում, սակայն իրական խնդիրը այլ տեղ է»:
«Երջանկության գաղտնիք» ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը նշեց, որ իրենց գործունեության գլխավոր սկզբունքը գաղտնիության պահպանումն է՝ քանի որ վստահության խնդիր կա, իսկ գործակալության գոյության ութ տարիների ընթացքում 600 ընտանիք է կազմավորվել. «Մեր գործակալության միջոցով, տարեկան մոտ 60-70 ընտանիք է ձևավորվում: Ավելի խիստ մոտեցում է ցուցաբերվում հատկապես տղամարդկանց նկատմամբ: Պարտադիր պետք է նրանց 28 տարին լրացած լինի և ամենակարևորը աշխատանք ունենան: Եթե տղաների պահանջը բարետես արտաքինն է, ապա աղջիկները նախընտրում են կայացած տղամարդկանց»:
Խոսելով իրենց դիմողների մասին Իլոնա Բաղիշյանը ասաց, որ նրանք տարբեր հնարավորության և կարգավիճակի տեր մարդիկ են. «Պատգամավորի աղջիկ ենք ամուսնացրել և նա փոխեց իմ կարծիքը պատգամավորի երեխաների նկատմամբ՝ շատ կիրթ, խելացի դատիարակված աղջիկ էր»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր