Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը          Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

18 մայիս 2017 16:02

Նաիրիտցիները ներխուժեցին կառավարության ընդունարան հանդիպման ակնկալիքով․ Տեսանյութ

Նաիրիտցիները ներխուժեցին կառավարության ընդունարան հանդիպման ակնկալիքով․ Տեսանյութ
 
Այսօր՝ մայիսի 18-ին, թեև կառավարության նիստը հետաձգվել էր մի քանի ժամով, սակայն Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները, ինչպես յուրաքանչյուր հինգշաբթի, առավոտից կառավարության շենքի դիմաց էին։
 
Hayacq.com-ի հետ զրույցում նաիրիտցիները նշեցին, որ վրդովվեցուցիչ է կառավարության անդամների, մասնավորապես՝ վարչապետի կողմից դրսևորված անտարբերությունը, որին հանդիպում են ամեն անգամ, երբ խոսք է գնում Նաիրիտի մասին։ Նաիրիտցիների համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի խոսքերով, իրենց հատկապես անհանգստացում է այն հարցը, թե ինչու Նաիրիտի վերագործարկման նպատակով կառավարության կողմից հայտարարված մրցույթի ավարտից՝ հունվարի 20-ից հետո, այդպես էլ չի բացվել այն փաթեթը, որտեղ հայտ էին ներկայացրել  երկու ընկերություններ։ Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով մի քանի տասնյակ նաիրիտցիներ շարժվեցին դեպի կառավարության ընդունարան և ներս մտնելով՝ հանդիպում պահանջեցին վարչապետի խորհրդական Էդուարդ Ներսիսյանի հետ։  Վերջինս սակայն, ինչպես մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, մասնակցում էր ԱԺ գումարված առաջին նիստին և բացակայում էր շենքից։

Հանդիպման ակնկալիքով ընդունարան գնացած նաիրիտցիները թողեցին գրավոր դիմում այն մասին, որ պահանջում են մեկշաբաթյա ժամկետում հանդիպել վարչապետի խորհրդական Է․ Ներսիսյանի հետ և ստանալ պարզաբանումներ Նաիրիտի վերագործարկման կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից հայտարարված մրցույթի ընթացքի և ճակատագրի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել նրանց անհանգստացնող այլ հարցեր։

Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում․



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր