Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

08 սեպ 2017 15:52

Որքան մարդը լիարժեք ու հագեցած կյանք է ունենում, այնքան քիչ է ինքնասպանության դիմելու հավանականությունը. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում Խ Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն  սուիցիդոլոգ, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը և Անտիսուիցիդ սուիցիդի կանխարգելման և վերլուծությունների հայկական կենտրոնի ղեկավար, ՀԳԹ, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվան ընդառաջ, խոսեցին ինքնասպանությունների հիմնախնդիրների և կանխարգելման ուղիների մասին:
«Ինքնասպանությունների կանխարգելման ասոցիացիան դեռևս 2003 թվականին  սեպտեմբերի 10 –ը հռչակել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Սա կարևոր ձեռքբերում է, քանի որ մինչ այս, երևույթը տարերային բնույթն էր կրում: Սուիցիդ երևույթը նախկինում քննարկվում էր միայն համապատասխան կառույցների կողմից: Սուիցիդի կանխարգելման առումով հիմնավորված ու ամբողջական տեսք չուներ, իսկ  այս կառույցի շնորհիվ երևույթը սկսեց կանոնակարգվել»,- ասաց Կամո Վարդանյանը:
Կամո Վարդանյանի գնահատմամբ՝ ինքնասպանությունները հնարավոր չէ ընդհանրապես վերացնել, բայց  կարելի է նվազեցել. «Երբ ասում ենք սուիցիդը կանխարգելել, նկատի ունենք համալիր ծրագիր իրականացնել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սուիցիդի գնացող մարդն անցնում է նախաինստիտուցիոնալ փուլ: Այս փուլի ընթացքում տեղի են ունենում հոգեկան մի շարք մոտեցումներ, սուիցիդալ մտքեր, միայն աֆեկտից սուիցիդներն են, որ անակնկալ գնում է դեպի ինքնասպանություն: Նախասուիցիդային փուլը կարող է տևել մեկ ու կես տարի՝ մարդու մոտ կնկատվի վարքի փոփոխություն, դեպրեսիա, անբավարարություն, կյանքի ոչ լիարժեքության զգացում: Այդ ժամանակ մահը դառնում է  փրկություն»,- ընդգծեց Վարդանյանը:
Կամո Վարդանյանին դիտարկմամբ՝ ինքնասպանությունները նվազեցնելու համար հարկավոր է, որ պետությունը ստեղծի ազգային ծրագրեր. «Ինքնասպանություններն ավելի արդյունավետ կերպով կանխելու համար անհրաժեշտ է ոչ միայն սահմանափակել մահաբեր նյութերի կամ միջոցների հասանելիությունը, այլև մշակել պետական լուրջ ծրագիր, որի շրջանակում ստեղծել դեստրուկտիվ վարքի հետազոտման կենտրոն, որը միջազգային կենտրոնների հետ համագործակցելով՝ զբաղվելու է ինքնասպանությունների ուսումնասիրությամբ և կանխմամբ»։
 
Խոսելով ՀՀ-ում ինքնասպանությունների թվերի մասին Կամո Վարդանյանը ասաց. «Մեզ մոտ դանդաղ է աճ գրանցվում,  սա մեր ձեռքբերումներից է, բայց ընդհանրապես  աշխարհում սուիցիդի քանակն աճում է: Ցավալին այն է, որ երևույթը երիտասարդանալու միտում է դրսևորում, հիմա ավելի շատ երիտասարդների մոտ է սուցիդալ մտքեր առաջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սուիցիդի համար  800 պատճառ  է բերում»,- շեշտեց նա:
 
Լիլիթ Բաղդասարյանն էլ նկատեց, որ ինքնասպանությունների կանխարգելումը ոչ միայն մասնագետների, այլև ամբողջ հասարակության խնդիրն է: Նրա խոսքով ինքնասպանությունների մեծ մասը կարելի  կանխարգելել, եթե հասարակությունը ուշադիր լինի մեկը մյուսի նկատմամբ. «Մի կարգախոս եմ ուզում ասել, եթե կյանքի ինչ որ դժվարին իրավիճակում եք, նույնիսկ, եթե շատ վատ է  վիճակը, հիշեք, որ մի գիրք կա, որը դեռ չեք կարդացել, մի երկիր կա, որ դեռ չեք գնացել, մի մարդ կա ում  հետ դեռ չեք ծանոթացել»,- նշեց նա:
Կանխարգելման հարցում Լիլիթ Բաղդասարյանը շատ կարևոր է համարում  ընտանիքի դերը.  «Քանի որ խոցելի խմբում են դեռահասները, և հենց ծնողներն են, որ պետք է կանխարգելող գործունեություն ծավալեն։ Պետք է միշտ կոնտակտ պահել երեխաների հետ, ընկեր լինել երեխաների համար, որ նա քեզ վստահի: Հետևել, թե ինչ կայքերից է օգտվում դեռահասը, ում հետ է նա շփվում: Անհրաժեշտ է, որ դեռահասների համար դպրոցից հետո լինեն զբաղվածության կենտրոններ: Որքան մարդը լիարժեք ու հագեցած կյանք է ունենում, այնքան քիչ հավանական է դառնում սուիցիդի դիմելը»,-նշեց հոգեբանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր