Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

03 հոկ 2017 13:46

Եթե բացահայտ ասեիք, հըլը հարց է` կհաղթահարեի՞ք 7 %-ը, թե՞ ոչ. Շարմազանովը՝ «Ելք»-ին

 

ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցն արհեստական է, որովհետեւ նորմալ ժողովրդավարական երկրում ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր քաղաքական թիմ ներկայացնում է իր արտաքին քաղաքական առջնահերությունները եւ դրա արդյունքում ստանում քվե. սակայն Ազգային ժողովում ընտրություններով անցած քաղաքական ուժերից առնվազն երեքը կողմ են արտահայտվել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, «Ելք»-ն էլ, չեմ հիշում, որ ընտրությունների բացահայտ խոսել է ԵՏՄ-ից դուրս գալու մասին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ազգային ժողովում «Ելք»-ի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ես չեմ հիշում, որ «Ելք» դաշինքը ընտրությունների ժամանակ բացահայտ խոսել է ԵՏՄ-ից դուրս գալու օգտին, էդ հըլը հարց է՝ եթե հայտարարեիք, որ ԵՏՄ-ից դուրս եք ուզում գալ, կհաղթահարեի՞ք 7 տոկոսը, թե՞ ոչ։ Եթե խոսում ենք հասարակական կարծիքի մասին, ապա հասարակական կարծիքը ձեւավորվել է ու կնիքն էլ խփվել է ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ժամանակ. ՀՀ հասարակության մեծամասնության համար ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր դրված չէ», - հայտարարեց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ պետք է մտածել, թե ԵՏՄ-ից դուրս գալը ինչ վնասներ կարող է բերել Հայաստանին. «Մեկը թող ձեզ հարց տա՝ եթե ԵՏՄ-ից դուրս ենք գալիս, վնասները հաշվել ե՞ք։ Միայն ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի արդյունաբերողների համար գազի գինը 30 դոլարից ավելի պակասել է։ Եվ միայն դրանից Հայաստանի արդյունաբերության օգուտն ավելի շատ է, քան եթե մենք, ըստ եվրոպացի փորձագետների, ստորագրեինք ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԵՏՄ-ի կազմում Հայաստանը տարածքային կորուստ է ունեցել ապրիլյան պատերազմում, Շարմազանովը հակադարձեց. «Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը պարտվել է, Ադրբեջանը կատարյալ ֆիասկո է ապրել, արցախյան Զինված ուժերը կատարել են իրենց վրա դրված պարտավորությունը, մենք չենք պարտվել, Արցախը հաղթել է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր