Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

10 հուն 2018 15:57

Յուրաքանչյուրս մեր կյանքի գրքի հեղինակն ենք, թե ինչպիսին կլինի տարվա բովանդակությունը մեծապես կախված է հենց հեղինակից. Տեսանյութ

Յուրաքանչյուրս մեր կյանքի գրքի հեղինակն ենք, թե ինչպիսին կլինի տարվա բովանդակությունը մեծապես կախված է հենց հեղինակից. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբի հյուրերն են ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ Սոնա Հարությունյանը և ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության և կուրորտաբանության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ սննդաբան (դիետոլոգ) Վարդանուշ Պետրոսյանը:

Թեման՝ Ինչ էինք ակնկալում, ինչ ստացանք և ինչպես շարունակել տարին հոգեբանի, հոգևորականի և սննդաբանի տեսանկյունից:
Տ. Շահե քահանա Հայրապետյանը նշեց, որ Ամանորի ամենակարևոր խորհուրդը Սուրբ Ծննդյան տոնն է.«Դարերով մեզ ուղեկցել է Քրիստոսի Սուրբ Ծնունդը: 18-րդ դարում եկան նոր լուսավորչականները, հետո եկավ Սովետական միությունը, եկան մարքսիստները և հունվարի 6-ը նսեմացնելու համար հունվարի 1-ը դարձավ գերակա: Եվ ուրախությամբ պետք է նշել, որ այսօր ավելի մեծ տեղ է տրվում հենց Սուրբ Ծննդյան տոնին, արդեն շատերը Ամանորի գիշերը դիմավորում են հենց եկեղեցիներում և սա փաստում է, որ մենք տեղափոխվում ենք հոգևոր դաշտ»:
Սոնա Հարությունյանի խոսքով`Ամանորը տարբերվում է մյուս բոլոր տոներից, այն դրական ու սպասողական մթնոլորտ է տարածում մարդկանց շրջանում և գրեթե բոլորը սպասում են երազանքների իրականացման. «Նման դրական մոտիվացիայով պետք է առաջնորդվել ողջ տարվա ընթացքում և պետք չէ սպասել, որ երազանքները կիրականանան հենց տոների ընթացքում, որը հաճախ պատճառ է հանդիսանում հետտոնական սթրեսների առաջացման համար: Յուրաքանչյուրս մեր կյանքի գրքի հեղինակն ենք, թե ինչպիսին կլինի տարվա բովանդակությունը  մեծապես կախված է հենց հեղինակից»,-նշեց հոգեբանը:

Վարդանուշ Պետրոսյանի խոսքով էլ Ամանորի ճոխ սեղաներից օգտվելիս, շատերը չարաշահում են սնունդը ու օրեր անց մտածում նիհարելու և օրգանիզմը բեռնաթափելու մասին. «Ամանորից հետո մարդկանց մոտ ամենամեծ խնդիրը աշխատանքին վերադառնալն է, աշխատունակության կարգավորումը և ռիթմի մեջ դնել մարսողական համակարգը, որը տոնական օրերին գերծանրաբեռնվում է ալկոհոլից և սննդից: Այս դեպքում պետք է օգտագործել շատ հեղուկ, որն օգնում է օրգանիզմին ավելի դյուրին հարմարվել նոր ռեժիմին: Հատկապես ալկոհոլից հետո, ջուրն անցկացնում է ջրազրկման երևույթները: Օգտագործեք ոչ թե քաղցր, գազավորված ըմպելիքներ, այլ սովորական ջուր»,-ընդգծեց նա: 

Սննդաբանը նաև խորհուրդ տվեց`ուտելուց առաջ մի քիչ մտածել, քանի որ երբ շատ են ուտում, ապա հետագայում այն դառնում է սովորություն. «Եթե ուտելու գայթակղությանը հնարավոր չէ դիմակայել, ապա պետք է հիշել, որ այդ ցանկությունը 5-10 րոպե է, որից հետո մարում է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր