Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 հուն 2018 21:40

Գույնի ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի ու առողջության վրա

Գույնի ազդեցությունը մարդու հոգեկան աշխարհի ու առողջության վրա
Կարմիր գույնի ազդեցությունը
Կարմիրն այն գույնն է, որը հոգեկան աշխարհի վրա ազդում է որպես գրգռող։ Դա ցածր չակրայի գույն է՝ կրակի, կյանքի, սիրո ու կրքի գույն, այն ուժեղ էներգիա ունի, էնտուզիազմ, մարդուն թարմացնում է ու ստիպում ակտիվ գործել։ Կարմիր գույնի էներգիան ունի թափանցելու բարձր ունակություն, ստիպում է շարժվել նույնիսկ ծույլ մարդուն։ Կարմիրը խոլերիկ խառնվածքի խորհրդանիշն է։ Կարմիր գույնի էներգետիկան խթանում է սրտի, մկանների, թոքերի աշխատանքը ու մարդուն դարձնում եռանդուն, ուրախ ու շփվող։ Այս գույնը օգտակար է ծույլ, ալարկոտ մարդկանց համար, ովքեր տառապում են սպիտակարյունությամբ ու նման հիվանդություններով՝ նրանց խորհուրդ է տրվում կարմիր գույնի հագուստ հագնել, շրջապատել իրենց կարմիր գույնի իրերով ու ուտել կարմիր գույնի շատ հատապտուղ, բանջարեղեն ու միրգ։ Բայց կարմիր գույնի առատությունը կարող է նաեւ բացասական ազդեցություն ունենալ՝ մարդու մոտ առաջացնելով բարկություն, խանդ, կատաղություն։

Նարնջագույնի ազդեցությունը
Նարնջագույնը դրական ազդեցություն ունի մարդու հոգեկան աշխարհի վրա՝ առաջացնելով ուրախություն։ Նարնջագույնի էներգետիկան բավականին դրական է, այն մարում է դժգոհությունը, մեղմացնում հոռետեսությունը, վերացնում դեպրեսիան, թուլացնում վախերը, լավացնում ախորժակը։ Նարնջագույնը նաեւ օգնում է ուղեղի անոթների աթերոսկլերոզին, սրտի ու այլ ներքին օրգանների հիվանդություններին դեմ պայքարին։

Դեղին գույնի ազդեցությունը
Դեղինը շատ դրական է ազդում մարդու նյարդային համակարգի վրա, խթանում է ստամոքսի գործառույթները, լավ օգնում է երիկամների, միզապարկի ու երիկամների հիվանդությունների դեպքում, նաեւ կարգավորում նեյրոէնդոկրին համակարգի գործունեությունը։ Դեղինը համապատասխանում է սանգվինիկի խառնվածքին ու արեւի խորհրդանիշն է, լավ է ազդում մտածելու ունակության վրա։

Կանաչ գույնի ազդեցությունը
Կանաչը բնության մեջ ամենաշատ հանդիպող գույնն է, այն համապատասխանում է սրտի չակրային ու համարվում է բնական գույն. բնորոշ է ֆլեգմատիկ խառնվածքին։ Կանաչը դրական է ազդում մարդու առողջության վրա, օգնելով բրոնխիտների, նյութափոխանակության խանգարումների, շաքարախտի, հոդերի բորբոքումների ու աչքի հիվանդությունների դեպքում։ Կանաչի էներգետիկան հանում է լարվածությունը, հանգստացնում, հավասարակշռում։

Երկնագույնի ազդեցությունը
Երկնագույնը անվերջության ու հանգստի խորհրդանիշն է, այն համապատասխանում է մելանխոլիկ խառնվածքին ու դրական է ազդում կոկորդի վրա։

Կապույտ գույնի ազդեցությունը
Կապույտը հանգստացնող գույն է, դրական է ազդում առողջության վրա՝ օգնելով լուծել թութքի ու գորտնուկների խնդիրներ, օգնում է կանգնեցնել արյունահոսությունը, բուժում է բորբոքային պրոցեսները։ Կապույտ գույնը ընդհանուր առմամբ հանգստացնող գույն է։

Մանուշակագույնի ազդեցությունը
Մանուշակագույնը բարձր չակրայի գույնն է, համարվում է հոգեւոր գույն։ Մանուշակագույնը դրական է ազդում մարդու վրա։ Դա հոգեւոր ուժ է տալիս, նպաստում մեդիտացիային, ոգեշչում։ Իսկ առողջության տեսակետից խթանում է ավիշի շրջանառությունը եւ լավ ազդում փայծաղի վրա։
Այսպիսով, հասկանալով, թե որ գույնը ինչպես է ազդում մեր հոգեկան աշխարհի վրա՝ մենք կարող ենք լավացնել տրամադրությունը, որպեսզի մեր կյանքում ավելի շատ ներդաշնակություն, ուրախություն ու երջանկություն լինի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր