Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

25 հուն 2018 13:03

Ադրբեջանին ձեռնտու չէր Կասպրշիկի խմբի ընդլայնումը և այսպես է արտահայտում իր դժգոհությունը. Շ. Քոչարյանը՝ դիվերսիոն փորձի մասին

Ադրբեջանին ձեռնտու չէր Կասպրշիկի խմբի ընդլայնումը և այսպես է արտահայտում իր դժգոհությունը. Շ. Քոչարյանը՝ դիվերսիոն փորձի մասինՎերջին հանդիպումը արտգործնախարարների հետ, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի` ուղղված Կասպրշկի խմբի ընդլայնմանը, իրեն ձեռնտու չէր և այդպես է արտահայտում իր դժգոհությունը, բայց, մյուս կողմից, պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ընդգծելով,թե նորություն չէ, որ հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո, որպես կանոն, Ադրբեջանը ակտիվացնում է իր գործողությունները:
 
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, և հարցին, թե որը կլինի հայկական կողմի պատասխանն այդ ասվածին, Շավարշ Քոչարյանը նշեց. «Այնքան հայտարարություններ են արվում Ադրբեջանի կողմից: Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը` ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից: Ընդ որում` շատ ավելի մատչելի գներով ստանում է սպառազինություն: Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու, մենք խնդիր ունենք պահպանելու ռազմական բալանսը»,-ասաց նա:

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրութան համաձայն, ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ  ջոկատայինները հետ են շպրտվել:  

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր