Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

25 սեպ 2019 13:48

Այսօր ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ավելի մեծ է, քան խնդրի խաղաղ կարգավորման հավանականությունը

Չեմ կարծում, որ Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված կարևորագույն քայլերը պետք է ԱԳՆ-ների հանդիպման ժամանակ լինեն։ Այդուհանդերձ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հանդիպումներն, անկախ արդյունքներից, դրական են, քանի որ ցանկացած հանդիպում ամեն դեպքում նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն՝ ընդգծելով, որ կարգավորման առումով շատ ավելի կարևոր էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն, ըստ որի՝ հակամարտության կարգավորման ցանկացած լուծում պետք է բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին և, որ նմանատիպ արձագանք Հայաստանը սպասում է նաև Ալիևից։


«Այ, երբ կլինի նման արձագանք՝ կկարողանանք խոսել դրական տեղաշարժերի հնարավորության մասին։ Այս առումով, առայժմ չեմ կարծում, որ ԱԳՆ-ների այս հանդիպումը իրապես ինչ-որ փոփոխություն է մտցնելու կարգավորման հարցում։ Ինչ վերաբերում է Ալիևի արձագանքին, ապա, կարծում եմ, որ դրա հավանականությունը փոքր է։ Ալիևը այդպիսի հայտարարություն անելու համար բավականաչափ քաղաքական համարձակություն և կամք պետք է ունենա, բայց նա, կարծում եմ, չունի այդ համաժողովրդական աջակցությունն Ադրբեջանում, ինչ ունեն Հայաստանի իշխանությունները՝ Հայաստանում։ Հետևաբար, կարծում եմ, որ չունենալով նման աջակցություն, նա քաղաքական համարձակություն չի ունենա նման հայտարարություն անելու համար»։
Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման հավանականությանը՝ քաղաքագետը նշեց, որ նման հավանականություն կարելի է տեսնել, սակայն այդ հանդիպումը պետք է հստակ օրակարգ ունենա։
«Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ գնդակն Ադրբեջանի դաշտում է։ Երբ Ալիևի կողմից կլինի այդ քայլը՝ հանդիպումը կունենա հստակ օրակարգ, չի լինի այդ քայլը, ապա անհասկանալի է այդ հանդիպման օրակարգը և դերը կարգավորման առումով, եթե այդպիսի հայտարարություն չլինի՝ հանդիպումն ավելի շատ ձևական բնույթ կկրի»,-ասաց քաղաքագետը։
Խոսելով խաղաղ կարգավորման բանակցություններին զուգընթաց Ադրբեջանում տարեսկզբից ընթացող աննախադեպ քանակությամբ զորավարժությունների, օրեր առաջ Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի մասին՝ քաղաքագետը նկատեց, որ բանակցային գործընթացների ակտիվացումից առաջ Ադրբեջանը փորձում է ուժի ցուցադրություն կազմակերպել։
«Վերջին զորավարժությունները պետք է այս համատեքստում դիտարկել։ Այսինքն, զորավարժությունները չեն նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցային գործընթացից, դրանք նշանակում են, որ Ադրբեջանը ցանկանում է, բանակցային գործընթացից առաջ ուժի ցուցադրութjուն կազմակերպել և հոգեբանորեն ազդել հայկական կողմի վրա։ Ինչ վերաբերում է մեր զորավարժություններին, ապա ցանկացած իրավիճակում մենք պետք է պատրաստ լինենք ռազմական գործողությունների, որովհետև, ցավոք, այսօր ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ավելի մեծ է, քան խնդրի խաղաղ կարգավորման հավանականությունը»,-ասաց Բաղդասարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր