Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 հոկ 2017 13:15

Բաքվում վայնասունի պատճառը հայտարարությունն է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում

Ադրբեջանին վրդովվեցրել է այն, որ հայտարարվել է շատ պարզ բան. որ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Դրա շուրջ սկսվել է վայնասուն Ադրբեջանում: Սակայն, երբ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, իրենք մոռացել են, որ նույն հիմքով անկախացել են թե ԼՂՀ-ն, թե Ադրբեջանը: Դա եղել է դեռեւս ԽՍՀՄ օրոք, համաձայն ԽՍՀՄ օրենքի եւ Խորհրդային Միության փլուզումով նրանց երկուսն էլ իրավահավասար են: Ավելին ասեմ՝ նույնիսկ Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան Ադրբեջանում: Այնպես որ, իր անհեռանկար հայտարարություններով, Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում»,-ասաց նա:

Շավարշ Քոչարյանի փոխանցնամբ, եթե Բաքվի համար այդքան սուրբ է տարածքային ամբողջականությունը, ապա ո՞ւր է անկախացել:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կամ բանակցել, կամ կրակել, փաստորեն հիմա առաջին պլան է մղվում կրակելո՞ւ տարբերակը, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Դուք շատ կոպիտ եք ձեւակերպում, եկեք ճիշտ հասկանանք. բանակցություններին խանգարողը Ադրբեջանն է: Այնպես չի, որ հայկական կողմերը խուսափել են բանակցություններից: Ճիշտ հակառակը, երկու հայկական կողմն էլ միշտ հակված են բանակցությունների: Բայց երբ քո հակառակորդը քեզ պարտադրում է, ասում է կամ ամեն ինչ, ինչպես ես եմ ուզում, կամ պատերազմ, ապա, բնական է, տեղիք տալ չի կարելի»:


Ինչ վերաբերում է բանակցությունները շարունակելու հեռանկարին, Շավարշ Քոչարյանը նշեց, որ դրա մասին շատ հստակ խոսել են համանախագահները՝ նշելով, որ բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք. «Հիմքը կողմերի միջեւ վստահությունն է, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի իր միջազգային պարտավորությունը: Այն ինչ կապված է հետաքննության մեծանիզմների տեղադրման հետ, դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Դեռեւս 1995 թվականին Ադրբեջանը ստորագրել է եռակողմ համաձայնագիր Արցախի եւ Հայաստանի հետ առ այն, որ պետք է ռազմական գործողությունների, կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդվի մասնավորապես հենց ներդնելով այդ հետաքննության մեխանիզմը: Դա եղել է դեռեւս 1995-ին: Դրանից հետո բազմիցս եղել է անդրադարձ այդ խնդրին: Ադրբեջանը համաձայնել է եւ վերցրել է իր վրա այդ պարտավորությունը, որ այդ մեխանիզմը պետք է ներդրվի, բայց առայսօր ոչինչ չի արել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր