Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

26 փետ 2018 15:55

ԲՈՒՀ-երի խորհուրդներում ուսանողների ներկայությունը պետք է ավելացնել` ի հաշիվ գործարարներին տրվող 30 տոկոսի. Տեսանյութ

ԲՈՒՀ-երի խորհուրդներում ուսանողների ներկայությունը պետք է ավելացնել` ի հաշիվ գործարարներին տրվող 30 տոկոսի. ՏեսանյութՀայացք մամուլի ակումբում ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը խոսեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:

«Երկրի զարգացման հենքը կրթությունն է ու գիտությունը: Ուստի, անկախ կուսակցական պատկանելիությունից, բոլորս պետք է շահագրգիռ լինենք այս փոփոխություններով: Արդեն ժամանակն է, որպեսզի վերանայենք բարձրագույն կրթության կառավարման համակարգը։ Պետք է պատրաստ լինենք այն բոլոր փոփոխություններին, որոնք սպասվում են։ Հնարավոր է՝ այսօր ունենանք մասնագիտությունների շարք, որոնք մի քանի տարի հետո մեզ պետք չլինեն։ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բոլորիս է մտահոգում, մտահոգում է դրական առումով։ Սա մեկ նոր աստիճան է, նոր առաջընթաց և հաջողությամբ պսակելու դեպքում մենք կունենանք կրթության առաջընթացի կարևոր արդյունք, սակայն պետք է պայքարենք մինչ այդ արդյունքը գրանցելը»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը։

Ըստ Ռուզաննա Մուրադյանի առաջընթաց քայլ է նաև կառավարման համակարգում որոշակի գործառույթներ առանձնացնելը, որոնք մինչև հիմա դրված են եղել ռեկտորների վրա. «Քննարկվում է նաև ամբիոնի վարիչների, դեկանների հարցը։ Տարիքային հարցն է քննարկվում, որը ցավոտ է ընդունվում փորձառու մասնագետների կողմից։ 30-55 տարեկան գիտությամբ զբաղվող մարդկանց թիվը 6 տոկոս է կազմում, իսկ 60-ից բարձր՝ 36 տոկոս։ Մենք այստեղ բավականին լուրջ բացթողում ունենք, չկան այն կադրերը, որոնց վաստակաշատ գիտնականները կփոխանցեն իրենց դիրքերը։ Կադրերի պատրաստման գծով լուրջ խնդիր կա և պետք է մեխանիզմներ մշակել,-ասաց նա»։

Ռուզաննա Մուրադյանը նաև ասաց, որ  չպետք է ցավոտ նայենք փոփոխություններին, բայց ցավոտ հարցերին լուծումներ պետք է տանք: «Հիմա առաջարկություններ անելու ճիշտ ժամանակն է, որպեսզի երբ օրենքը ընդունվի՝ բողոքներ չլինեն: Օրենքը չպետք է շատ ծանրաբեռնված լինի իրավական ակտերի բովանդկությամբ, որպեսզի հետագայում փոփոխությունների դեպքում ստիպված չլինեն փոխել օրենքը: Օրենքում պետք է ուժեղացվի հետազոտական ծրագրերի առկայությունը։ Ուսանողին պետք է սովորեցնենք հետազոտել: Կարևոր է նաև, որպեսզի այս օրենքը ծառայի այն վերջնարդյունքին, ինչին ցանկանում ենք այն ուղղել»։

Անդրադառնալով ԲՈՒՀ-երի խորհուրդներում քաղաքական անձանց մասնակցությանը, Ռուզաննա Մուրադյանը ասաց. «Այս օրենքը կարծես ապաքաղաքականացման հարցն էլ է լուծում, բայց ես սուբյեկտիվ վերաբերմունք ունեմ այս հարցի վերաբերյալ: Կարծում եմ, որ հաճախ քաղաքական գործիչը իր հնարավորությունների շրջանակում նպաստ է բերում տվյալ ԲՈՒՀ-ին,-ասաց նա հավելելով, որ ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ուսանողների ներկայությունը պետք է ավելացնել` ի հաշիվ գործարարներին տրվող 30 տոկոսի: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր