Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 ապր 2018 18:28

Հայաստանի սխալի գինը կարող է չափազանց բարձր, ճակատագրական լինել

Հայաստանի սխալի գինը կարող է չափազանց բարձր, ճակատագրական լինելՀայացք մամուլի ակումբում քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց Անկարայում կայացած եռակողմ հանդիպման մասին և անդրադարձավ նոր զարգացումներին:
 
Ըստ Ռուբեն Մեհրաբյանի Անկարայի հանդիպումը նշանավորում է մի գործընթաց, որը կարելի է նույնիսկ պատմական համարել. «Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը, տարբերվում են միմյանցից: Այս մերձեցման ձգտումը պայմանավորված է նրանով, որ մարտավարական իմաստով այս շահերը տարածության և ժամանակի մեջ ուղղակի համընկել են։ Երեք երկրներն էլ խորը հակասություններ ունեն Արևմուտքի հետ։ Նրանք շահագրգռված են, որ Սիրիայում խնդիրները միայն երեքով լուծեն՝ թույլ չտալով չորրորդ խաղացողի առկայությունն այնտեղ։ Դա առայժմ չի ստացվում, որովհետև այնտեղ ներկա է ԱՄՆ-ն, որը քրդերի դաշնակիցն է։ Հետևաբար, մենք գործ ունենք Սիրիայում՝ պատային իրավիճակի հետ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը, հավելելով, որ այս բոլոր գործընթացները վկայում են այն մասին, որ արաբներին թույլ չեն տալիս լուծել սեփական հարցերը։
Խոսելով Հայաստանի անելիքներից բանախոսը նկատեց. «Այստեղ մեր սխալի գինը կարող է չափազանց բարձր, ճակատագրական լինել, մենք սխալվելու իրավունք չունենք։ Այսինքն՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, մենք չպետք է մնանք այս գործընթացի տակ։ Սա ուղղակի էքզիստենցիալ խնդիր է Հայաստանի համար»։
 
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մերձեցումն թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վրա, Ռուբեն Մեհրաբյանը ասաց, որ որևէ ազդեցություն այս պահին չի տեսնում. «Իհարկե, այդ կոնտեքստը մեզ համար չափազանց կարևոր է, մենք շատ ուշադիր պետք է հետևենք այդ գործընթացներին։ Ուղղակի անհրաժեշտ է Մինսկի խմբի ձևաչափի պահպանում, Իրանի հետ հարաբերությունների զարգացում, ՌԴ-ի հետ հնարավորինս հորիզոնական հարաբերությունների հաստատում, այլ ոչ թե՝ ուղղահայաց, ինչպես հիմա է։ Հայաստանը, եթե ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան թշնամի այլևս պետք չէ։ Պետք է նաև Թուրքիայի հետ քայլ առ քայլ կանխատեսելիության հուն ապահովել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր