Նոյեմբերի11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մագնիսական փոթորիկների ակտիվացումն առաջիկա օրերին, ինչ պետք է անեն քրոնիկական հիվանդություններ ունեցողները       եթե ՀՖՖ-ն որոշի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին    

14 հուլ 2016 20:50

Թող ԵԱՏՄ հինգ երկրները փուլային վարկ վերցնեին և շինարարություն սկսեին. Հարցազրույց Հրանտ Բագրատյանի հետ

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ
-Պարոն Բագրատյան, արդեն մի քանի շաբաթ է փակ է Վերին Լարսի ճանապարհը։ Ի՞նչպես այն կարող է անդրադառնալ ՀՀ տնտեսության վրա։
-Բացասական։ Շատ կոպիտ հաշվարկով այս ընթացքում մեր կորուստները կազմել են 200 մլն դոլար։ Սա ընթացիկը։ Հեռանկարում այն էլ ավելի կմեծանա, քանի որ տնտեսվարողները գիտեն՝ Վերին Լարսը հուսալի չէ։
-Ձեր ժամանա՞կ էլ էր նման բան լինում և վնասները նույնպես  մեծ էին։
-Ոչ, ցամաքային ավտոճանապարհների նկատմամբ նման բան չէր լինում։ Մեր ժամանակ պատերազմ էր և Վրաստանում ապրող ադրբեջանցիները պայթեցնում էին երկաթգիծը կամ գազատարը (44 անգամ)։ Վերին Լարսի ավտոճանապարհը չուներ ներկայիս կարևորությունը։ Այդ հիմա է, որ ԵՏՄ մտնելուց հետո ճանապարհի դերը կարևորվել է, իսկ տրանսպորտային դիվերսիֆիկացիան, ավաղ, նվազել։ 
-Ի՞նչ պետք է անել նման բան թույլ չտալու համար, ի՞նչ սխալներ ունի կառավարությունը։
-Նախ բնության աղետների կամ տեխնոգեն իրադարձությունների նկատմամբ հեշտ լուծումներ չկան։ Բացառված չէ, որ կլիմայական փոփոխություններն իրավիճակն էլ ավելի սրեն։ Կառավարությունը, տրանսպորտի (Գ.Բեգլարյան) և ԱԻՆ (Ա.Երիցյան) նախարարները այցելում են Վրաստան, ՌԴ և ինչ-որ բաներ անում։ Սակայն խնդիրը ռազմավարական լուծման կարիք ունի։
-Ին՞չ նկատի ունեք։
-Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Ճանապարհը փակվում է ոչ մեր մեղքով։ Կարե՞լի է չէ այն բարելավել, օրինակ, վտանգավոր հատվածում թունել կառուցել։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որտեղ երկու անդամ ունենք (Տ.Սարգսյան, Կ .Մինասյան) այս հարցը բարձրացրել են։ Օրինակ, ԵԱՏՄ կողմից փուլային վարկի տրամադրում և նոր կոմունիկացիաների կառուցում։ Բացում եմ այդ հանձնաժողովի նիստերի օրակարգերը՝ այդ մասին ոչինչ չկա։ Թող Տ.Սարգսյանը, ով, իմիջայլոց, ԵԱՏՄ գլխավոր մաքսավորն է, նիստերից մեկը հենց Վերին Լարսում (գյուղում) անցկացներ։ Թող ԵԱՏՄ հինգ երկրները փուլային վարկ վերցնեին և շինարարություն սկսեին։ 
-Լավ, նույն պատմությունը գա՞զի հետ է։
-Չգիտեմ, այդտեղ ի՞նչ պատմություն է, բայց այնուամենայնիվ տհաճ է։ Առաջ հեշտ էր. նույնիսկ եթե պայթեցնում էին, մտնում վերանորոգում էինք։  Հիմա անսպասելիորեն հայտարարվեց, որ մեկ ամսով դադարեցվում է։ Բախտներս բերել է, կա ևս մեկ գազատար։
-Իրանական գազատարը ստորագրվել է ձեր կողմից 1995-ին և այսօր դիտարկվում է իբրև փրկության ճանապարհ....
-Այո, այն ժամանակ ասվում էր, թե ռուսականը կա և դա բավարար է։ Հեշտ չէր նման պայմաններում իրացնել մրցակցային պրոյեկտ և չփչացնել հարաբերությունները մյուս հարևանների հետ։ 
-Ին՞չ է ստացվում, եթե այդ ժամանակ իրանական գազատարի ստորագրումն ու կառուցումը չձեռնարկվեր, ապա այսօր առանց գա՞զ պիտի մնայինք։
-Այնքան էլ այդպես չէ։ Ընդհանրապես 1-2 ամսվա ընդհատումների համար գազապաստարան կա։ Դեռևս ԽՍՀՄ ժամանակ մենք ունեինք 220 մլն մ3 տարողությամբ գազապահեստարան։ Օրեկան 10-12 մլն մ3 սպառման դեպքում այն բավարարում էր 20-22 օր։ Հետագա տարիներին, Գազպրոմ Արմենիա ընկերությունը հաճախ է գազապաստարանը ընդլայնելու ներդրումները մտցրել սակագնի մեջ (ՀՀ-ում բնական գազի բարձր սակագնի պատճառներից մեկն էլ սա է)։ Այնպես որ, պիտի որ մի 55-60 օրվա գազ՝ մատակարարման խափանման դեպքում, ունենանք։
 
Զրուցեց՝ Լուսինե Մանանդյանը
Сохранить

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր