Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

16 հուլ 2016 12:25

Բիշկեք-2 սցենարը

Հոդվածը գրվել և հանձնվել էր խմբագրություն երեկ՝ հուլիսի 16-ին, և հետևաբար, այս գիշեր Թուրքիայում կատարվող իրադարձությունները չէին կարող տեղ գտնել հոդվածում։ Մենք որոշեցինք չփոխել հոդվածում և ոչ մի տառ: Իհարկե, այդպես այն որոշակի իմաստով կկորցնի իր ամբողջականությունը, սակայն իր ակտուալությունը հենց այդ տեսքով կպահպանի:

Բիշկեք-2 սցենարը

 Անիմաստ է ակնկալել այլ արդյունք, եթե նախադրյալները նույնն են: Պատմությունը հաճախ է կրկնվում տարբեր ձևաչափերով, բայց տարօրինակն այն է, որ մարդիկ բնականորեն ամեն անգամ տեսնելով նոր նրբերանգներ, ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե իրավիճակի կմախքին, այլ՝ նրեբարնգերին: Իհարկե, ամենասխալ մոտեցումը կլիներ քաղաքական իրավիճակը վերլուծելիս պատմական գծագիր-կարծրատիպերով առաջնորդվելը, սակայն պետք է հիշել, որ ամեն նոր բան լավ մոռացված հինն է:
 Ի՞նչ է ռուսների Կազանի փաստաթուղթը: 1994թ. առաջարկը. զինադադար գործող շփման գծով ու ռուս խաղապահների միջոցով խաղաղության և ռուսական ներկայության ապահովում:
Առանձնապես, հնարամտություն չկար, նույնն արվել էր Մերձդնեստրյան Հանրապետության, Հարավային Օսեթի, Աբխազիայի և Տաջիկստանի պարագաներում: Սակայն, Լեռնային Ղարաբաղի դեպքում առաջին կետը իրականացվեց, իսկ երկրորդը՝ ԵԱՀԿ-Արևմուտքի, Երևանի ու Բաքվի միահամուռ ջանքերով շատ գեղեցիկ ձևով տապալվեց:
 Ո՞րն է ծրագրի առանցքը: Ռազմական գործողությունների միջոցով երկու կողմին էլ արյունաքամ անել այն աստիճանի, որ մեկ էշէլոն զենք օգնությունը կարող է անհնազանդ կողմին կանգնեցնել կատաստրոֆայի առաջ: Միայն այդ դեպքում հույսեր կան, որ կողմերից որևէ մեկը չի գցի:

 1994թ. մայիսին, իմաստուն Ալիևը կանգնեցրեց հայկական հավանական հարձակումը, որից հետո շատ գեղեցիկ ձևով Մոսկվան գցվեց: Մոսկվան դիմեց հուսահատ քայլերի. մետրոյի պայթեցումները Բաքվում լեզգիական Սադվալ գրոհայինների միջոցով 1994թ. հուլիսին, և թալիշների հուսահատ ու անիմաստ ապստամբությունը 1994թ. հունիսին իրավիճակը չփոխեցին. խաղապահների մուտքը փակ էր, իսկ նոր պատերազմ բորբոքելը չստացվեց: Երևանն իրեն բավարված էր զգում, Ադրբեջանը հասցրել էր լիզել վերքերը, իսկ Ելցինի վարչակարգը կախված էր արևմտյան վարկերից:
Այժմ կատարվում է նույն սցենարը հար և նման: Ադրբեջանը պիտի քաջալերվի ու ոգեշնչվի նոր պատերազմի, որպեսզի իքս պահին ռուսները սկսեն մասսայական մատակարումները Երևանին: Կողմերը պիտի կանգնեն եզրին և այդժամ Մոսկվան կիրականացնի այն, ինչը չստացվեց 1994թ.-ին:

Կամ էլ, Երևանին ու Բաքվին, որպես այլընտրանք առաջարկվում է կամավոր, սեփական կամքով առանց մեծ զոհերի ու ծախսերի գնալ պայմանագրի ստորագրմանը՝ նույն գծագրով, հենց հիմա:
Իհարկե, այժմ թույլ ելցինյան Ռուսաստանը չի, սակայն գլխավոր հանգամանքը, որ ստիպում է Պուտինին գործել՝ Էրդողանն է, որը գժտվել է Արևմուտքի հետ ու Թուրքիայի ներկա մեկուսացված վիճակը: Օգտագործելով Թուրքիայի ներկա վիճակը, Մոսկվան հույս ունի մեկուսացնել Արևմուտքին ավարից ու միանձնյա հարցը լուծել, իսկ հայերը իրենցից փախնելու տեղ չեն ունենա:
Մենք զգուշացնում էինք, որ Բաքուն գնալու է Կազանյան փաստաթղթի ընդունմանը, եթե հայկական կողմը չանի կտրուկ, ռազմավարական բնույթի քայլեր: Ավաղ, եթե ոչինչ չես անում, ապա իրավիճակը նույնիսկ նույնը մնալ չի կարող, այն միայն վատանալու է, և ինչպես կանխատեսվում էր, այդպես էլ եղավ:
Ալիև կրտսերը լավ գիտի հոր հնարքը, և համաձայնվեց ռուսական ծրագրին։ Ալիևը նաև օգտագործում է հայկական կողմի դեմ այն նույն գործելաոճը, որը տասնամյակներով օգտագործում էր հայկականը Բաքվի դեմ:
Ասում է Բիշքեքյան (Կազանյան փաստաթուղթը իրականում նույնն Բիշքեքյանն է ) փաստաթղթին`այո, թողնելով Հայաստանին ասել՝ ոչ ու հայտնվել ռուսական ճնշման տակ:

Սակայն, արժի հասկանալ Բաքվի դիրքորոշման առանձնահատկությունը: Բաքուն շատ լավ հիշում է 1994թ.-ի հուսահատ վիճակը, ու լայնածավալ պատերազմից խուսափելու է, որպեսզի չդառնա ո`չ Մոսկվայի, ո`չ Անկարայի գերին: Այլ հարց է, որ հաջողությամբ այնպես է վախեցրել հայկական կողմին, որ այն հավատացել է Բաքվի պատրաստակամությանը գնալ լայնածավալ պատերազմի՝ խաղասեղանին դնելով ամեն ինչ: Լայնածավալ պատերազմին պատրաստ է այլ երկիր՝ Ռուսաստանը, ոչ թե Ադրբեջանը: Բաքվի համար նախընտրելի է ապրլիյան պարբերական բռնկումներով ճնշել Հայաստանին, սև գործը թողնելով Մոսկվային, ստանալ նոր սահման, իսկ խաղապահների հարցը լուծել ավանդական, հայրիկի դեղատմոսով պատրաստած հուզիչ ձևով:
Մենք մինչ այժմ ոչինչ չէինք գրել Արևմուտքի մասին, կարծես թե այն չկա: Իհարկե, Օբաման ու Քերին զանգում են Լավրովին ու Պուտինին, հետաքրքրվում են իրավիճակից։ Բայց, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հարյուր անգամ համաձայնվի ռուսական պլանին, ապա առանց Բաքվի համաձայնության ոչ մի ռուս պրապորշիկ չի հայտնվի Ստեփանակերտի օդանավակայանում:
Եթե Բաքուն արյունաքամ չի արված, ապա թողնենք Պուտինի և Ալիևի խաղաքարտային հարաբերություններին հետագա զարգացումները: Իմաստ չունի Մոսկվայի հաշվարկները ու զույգ թուրք շուլերների խաղը բնութագրել, սակայն անհրաժեշտ է ընդգծել մի քանի հանգամանք ևս:

ԱՄՆ(Արևմուտքը) հեշտությամբ կարող է կանգնեցրել այս խաղը և չի կանգնեցնում: Անցել է ընդամենը մի քանի ամիս, սակայն արդեն մոռացվել է, որ ապրիլյան բռնկումը սկսվեց, երբ Ալիևը և Սարգսյանը Վաշինգտոնում էին, և այնտեղ Ադրբեջանը հայտարարվեց կարևոր գործընկեր և տարբեր մեկնաբաններ միահամուռ էին, որ Ալիևը ընկալեց ԱՄՆ-ի իր հանդիպումները, որպես ազդակ, իսկ իրավիճակը, որպես մի պատեհ առիթ, երբ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը աչք կփակեն իր գործողությունների վրա: Ալիևը ճիշտ դուրս եկավ: Ստեղծվել է մի ունիկալ իրավիճակ, երբ բոլոր կողմերին ձեռք է տալիս իրավիճակի ապակայունացումը (կամ դեմ չեն դրան), որը ակտիվանալու առիթ է ընձեռում: Իրավիճակը չի փոխվել, կողմերը (այդ թվում նաև Իրանը) սպասում են հարմար առիթի, որպեսզի խաղաքարտերը բացեն:
Եթե ռուսական կողմի շարժառիթները պարզ են, զույգ թուրքականների, ընդհանուր առմամբ, նույնպես հասկանալի՝ իրենց ռուսների համար պահված ավանդական անակնկալներով, ապա Իրանի և Արևմուտքի պահվածքի պատճառը մեկն է: Այդ կողմերը չեն տեսնում այլ տարբերակ վերաձևակերպելու, վերադասավորելու Հայաստանին:
Արևմուտքը և Իրանը պահպանում են իրենց ազդեցությունը և՛Անկարայի, և՛ Բաքվի վրա, և ունեն բավարար լծակներ ռուսների դեմ, որոնք թույլ կտան պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում և՛խաղաղության դեպքում, և՛պատերազմի:
Սակայն, հայկական կողմի դեպքում ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ: Արևմուտքը 2008թ.-ից աջակցում և փրկում է Սերժը Սարգսյանին, տրամադրում միլիարդանոց վարկեր, առանց որոնց վարչակարգը կես տարի չէր ձգի, զսպում ռուսական ծրագրերը, իսկ Սերժ Սարգսյանը վազում է Մոսկվա ու հանձնում այնտեղ ինչ հնարավոր և անհնար: Մարդիկ ուղղակի հոգնեցին իրենց միամիտ հիմարի տեղ դնելուց:

Այս իմաստով, երբ Մոսկվան իր համար պահը համարեց հարմար՝ ամբողջ տարածաշրջանի քարտեզը վերաձևելու, Արևմուտքը որոշեց չդիմադրել այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի քանդել իր ներկայության հիմքերը և ՛Ադրբեջանում, և՛ Հայաստանում, որից հետո ռուս խաղապահների տեղը դանդաղ, բայց անշեղորեն կհայտնվեն ԵԱՀԿ բարձր հովանու ներքո զինվորներ: Хотели как лучше, получилось, как всегда.
Ի վերջո, Հայաստանի թղթերով դաշնակիցը Ռուսաստանն է, ոչ' թե ԱՄՆ-ը:
Այս հանգամանք է, որ չի տալիս Վաշինգտոնին ոչ մի շարժառիթ կանգնեցնելու իմաստության պահը: ԱՄՆ-ին նաև ձեռք է տալիս երկար պահել լարումը ԵԱՀԿ դիտորդների հարցը ակտուալ պահելու, և Հայաստանի դանդաղ վերափոխումը ապահովելու համար: Ռուսաստանը և Ադրբեջանը շատ ժամանակ չունեն:
Պատերազմը և գծված սցենարը հնարավոր է կանգնեցնել, եթե փոխվեն այն հանգամանքերը, որոնցում կամավոր գտնվում է Հայաստանը: Այդժամ նույն Մոսկվան և ԱՄՆ կզբաղվեն իրավիճակի կայունացմամբ նույն ջանասիրությամբ:
Ներկա իրավիճակում ռուսները չեն վախենում կորցնեն Հայաստանը, ուստի ռուսներին սիրաշահելը (ինչպես նաև գրգռելը) անիմաստ է, իսկ ամերիկացիները գրեթե ոչինչ չունեն Հայաստանում, ուստի ամերիկացիներին ռուսական վտանգով վախեցնելն է անիմաստ, իսկ խաղասեղանին տարածաշրջանն է:

Քաղաքական խաղերի ու իմիտացիաների շրջանը ավարտվեց:
Խաղապահների հարցը պիտի հանվի բանակցությունների սեղանից, և ՛եվրոպական, և՛ ռուսական: Հայաստանն իր ներսում կարող է և պետք է կատարի փոփոխություններ, որոնք կարող են տալ բոլոր արտաքին գործող անձանց այնպիսի հեռանկար (առաջին հերթին անձամբ Ալիևին), որը կարող է, վստահաբար, փոխել այդ երկրների դիրքերը և՛ Հայաստանի ներսում, և՛ տարածաշրջանում շատ լուրջ և երկար հեռանկարով:
Իհարկե, պատերազմից խուսափելը չի կարելի անել ամեն գնով՝ հիշելով, որ Բաքվի բլեֆի առաստաղն ապրիլյան ոտնձգություններն են (չնայած պատերազմը սեփական տրամաբանություն ունի և կարող է բորբոքվել մի բախումից), և անհրաժեշտ է չկրկնել ապրիլյան սխալները:
Իսկ եթե վարչակարգը շարունակելու է այն արտաքին քաղաքական կուրսը, որը վարում էր տասնամյակներով, ապա փոփոխություններ նույնպես կլինեն: Վատ հասկացողների համար պատմությունը դաժան դասեր է մատուցում:
 
Հայկ Բալանյան
Hayacq.com
СохранитьСохранитьСохранить

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր