Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

05 հուն 2018 13:07

ԱԱԾ պետի սենսացիոն նոր հայտարարությունը

ԱԱԾ պետի սենսացիոն նոր հայտարարությունը«Ի՞նչ է նշանակում՝ եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանութնունների հետ: Պայմանավորվածություն  է եղել, որ ապօրինի գործե՞ն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարկային ոլորտի բացահայտումներին:

Նա հարցադրում արեց՝ իսկ ինչո՞ւ «Քարֆուրը» չի գործել այդ ապօրինի սխեմայով: Մնացած բոլոր խանութներն ինչո՞ւ չեն օգտվել այդ սխեմայից, օգտվել են ընդամենը 11 տնտեսվարողներ: «Բոլորի մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ինչո՞ւ է այդպես եղել: Ձեր բակի, մեր բակի գործող խանութները չեն ուզեցե՞լ հարկերը քիչ վճարել ու կարողանալ աշխատել»,- հարցադրում արեց ԱԱԾ տնօրենը:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր ներգրավված լինել այս գործընթացներում, Վանեցյանը պատասխանեց. «Պետք է ունենալ փաստեր, քննություն է ընթանում, որը կտա բոլոր հարցերի պատասխանները»:
Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին, ով ասել էր, որ ԱԱԾ բացահայտումներն ամենևին էլ բացահայտումներ չեն, դրանք ուղղակի պայմանավորվածություններ են եղել, Վանեցյանն ասաց.

«Մաշադյանը այսօր կամ վաղը կհրավիրվի հարցաքննության: Եվ իր ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում»: Նա նշեց, որ եթե Մաշադյանը պաշտոնի է նշանակվել, դա չի նշանակվում, որ նա դարձել է անձեռնմխելի:
«Ձերբակալվածներ ինչո՞ւ չկան, այդ հարցը բոլորին է հուզում: Լրագրողների հետ առաջին հանդիպմանը ես ասացի, որ մենք հակված չենք մարդկանց ձերբակալել ու նստեցնել: Մենք ավելի հակված ենք պետությունից շրջանցված կամ գողացված գումարները վերադարձնենք պետական բյուջե»,- հավելեց Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ քաղաքական կամք ունեն՝ պատժելու բոլորին:
«Ես հավաստիացնում եմ՝ ցանկացած պաշտոնյա՝ ներկա, թե նախկին, ով կհայտնվի մեր տեսադաշտում, եթե լինեն բավարար հիմքեր նրան պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու են»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ հաճախ ասում են՝ այսինչ գործի հետևում կանգնած է այսինչ մարդը: "Բայց հավատացեք ինձ, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավական բարդ է և գրեթե անհնար: Իսկ այն մարդիկ, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, իրենց կանչել քրեական պատասխանատվության, կարծում եմ՝ ոչ արդարացի է: Եվ քրեական  հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է: Դա մենք չենք անում կամայական, դա ես չեմ որոշում, որ մենք չենք նստեցնելու, ուղղակի քրեական հոդվածն է: Եթե մարդը վերականգնում է պետբյուջեի գումարները, ուղղակի ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ ինչ վերաբերում է պաշտոնյաների հարցին, որոնց իմացությամբ են իրականացվել այդ գործողությունները, ընթանում է քննություն: Կլինեն քննչական վարչություն հրավիրվածներ, քննությունը ցույց կտա՝ նրանք քրեական գործում կներգրավվեն որպես մեղադրյալներ, թե ոչ: Խոսքը, ըստ նրա, և նախկին, և ներկա պաշտոնյաների մասին է: Բայց այդ ամենը պետք է քննությունը ցույց տա:
Աղբյուրը՝  lragir.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր