Ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի դպրոցներից մեկում ռnւմբ է տեղադրվել          Երևանում, հայրը տանից գողացել է 42 մլն դրամ գումար և թողել է նամակ. «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»       Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենաները    

09 մայիս 2019 11:47

Տեսանյութ. Վանեցյանը հայտնեց, թե երբ են հայտնաբերել փաստաթղթերի անհետանալը

Մայիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ինչ-որ փաստաթղթեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Ավելի ուշ խորհրդարանում Փաշինյանը նշեց, որ այդ փաստաթղթերը չկան:
Այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ ծառայողական քննությունը ցույց կտա՝ դրանք միտումնավոր են տարել, թե ոչ: Ծառայողական քննությունը կպատասխանի նաև մնացած բոլոր հարցերին:

Վանեցյանը հայտնեց, որ փաստաթղթերի անհետանալը հայտնաբերել են 2018 թվականի ամռանը:
Հիշեցնենք՝ այդ տեղեկությունը երեկվա մեծ ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետը. «Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ում նյութեր են ոչնչացրել, որը հանցագործություն է. իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նույն օրը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին, թեմայի վերաբերյալ հարց էր հնչեցրել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ով բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր