Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից          Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար       Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը    

29 հուն 2018 18:30

Հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներՀայաստանում, վերջապես կա մի կառավարություն, որը հայտարարել եւ իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքար: Սա, թերեւս, անվիճելի է: Այլ հարց է, որ այդ պայքարը դեռ չի հասել, այսպես ասած, «խոշոր շնաձկներին», ինչը բնական է: ՀՀ իրավապահ համակարգը պատրաստ չէ կոռուպցիայի դեմ համակարգային ու մեծամասշտաբ պայքարի: Տարիներ շարունակ այդ համակարգի առաջ նման խնդիր դրված չի եղել, եւ մեր իրավապահներն էլ իրենց հերթին մինչեւ կոկորդները ընկղմված լինելով համակարգային կոռուպցիայի մեջ, ընդամենը զբաղված են եղել այդ երեւույթի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելով: Այնպես որ, ամեն ինչ դեռ առջեւում է:
Սակայն շատ կարեւոր է, որ կոռուպցիայի հետեւանքների դեմ պայքարելուն զուգահեռ կառավարությունը նաեւ քայլեր ձեռնարկի հետագայում այդ երեւույթի համար պարարտ հողը չորացնելու ուղղությամբ: Այսինքն, ստեղծի կոռուպցիայի համար խիստ անբարենպաստ պայմաններ: Ասվածի լավագույն օրինակը կարելի է ցույց տալ ամենամութ, ամենակասկածելի ու ամենակոռումպացված ոլորտի՝ հանքարդյունաբերության վրա: «Օդում կախված լուրերի» համաձայն՝ այդ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններից շատերի բաժնետերերի մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ այդ ոլորտում ահռելի ֆինանսական միջոցներ են «կորչում» ու շրջանցում ՀՀ պետական բյուջեն:
Ինչպե՞ս կարելի է լույս սփռել այդ ոլորտի վրա: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակից խուսափելու լավագույն միջոցը թափանցիկությունն է: ՀՀ իշխանությունները դեռ միջազգային պարտավորություն են ստանձնել քայլեր ձեռնարկել այդ ոլորտում թափանցիկության աստիճանը բարձրացնելու համար, սակայն, անշուշտ, որեւէ շոշափելի քայլ չեն արել մինչ այժմ: Թերեւս, չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ շատ կարճ ժամանակում կարելի է թափանցիկության բարձրացման հզոր քայլեր անել: Օրինակ, հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերին բացահայտելու ուղղությամբ: Դա այնքան էլ դժվար չէ: Օրինակ, եթե ընկերությունը հրաժարվում է, ասենք, 6 ամսվա ընթացքում բացահայտել իր բոլոր սեփականատերերին, ապա զրկվում է հանք շահագործելու լիցենզիայից: 
Ինչպե՞ս են կառուցված մեր հանքարդյունաբերող ընկերություններից շատերը, եթե ոչ բոլորը: Հանքարդյունաբերողը ունի մի բաժնետեր ընկերություն: Այդ ընկերությունը իր հերթին ունի մի քանի բաժնետերեր, որոնք նույնպես ընկերություններ են, որոնք իրենց հերթին էլ ունեն բաժնետերեր: Ընդ որում, այդ ընկերությունների մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, գրանցված են տարբեր օֆշորներում: Բայց որքան էլ խառը լինի բաժնետերերի այդ բուրգը, միեւնույն է, ցանկացած թել ունի իր վերջը, եւ այդ վերջին կետում կանգնած են կոնկրետ անձինք: Ու հենց այդ անձանց թաքցնելու համար էլ ստեղծվում են բաժնետերերի այդպիսի խառնիճաղանջ սխեմաներ ու կառուցվածքներ: Եթե այդ անձանց պարզելու պարտավորությունը վերցնի կառավարությունը, ապա դրա համար կպահանջվեն հսկայական միջոցներ, աննկարագրելի մարդկային ներուժ եւ շատ երկար ժամանակ: Իսկ հանքարդյունաբերողին լիցենզիայից զրկելու հեռանկարով պարտադրել բացահայտել իրական սեփականատերերին, նման բարդ աշխատանք չի պահանջվի: Եթե դրան զուգահեռ հանքարդյունաբերող ընկերությանը պարտադրվի նաեւ բացահայտել վերջին, ասենք, 15 տարվա ընթացքում բաժնեմասերի առքուվաճառքների բոլոր գործարքները, ապա ամեն ինչ պարզ կդառնա: 
Բացի դրանից, կառավարության համար պետք է թափանցիկ լինի թե ինչ հետագծով է իրացվում Հայաստանում արդյունահանված հանքաքարը: Գոյություն ունի մի այսպիսի սխեմա: Արդյունահանված հանքաքարը շուկայականից էժան գնով վաճառվում է օֆշորում գրանցված մի որեւէ ընկերության, որը հետագայում այդ ապրանքը արդեն բարձր գնով վաճառում է վերամշակողին: Ու այդ օֆշորային ընկերության իրական սեփականատերերի կազմում, ըստ «օդում կախված լուրերի», նույնպես մեր նախկին բարձրաստիճաններ կան: Հանքարդյունաբերողներին կրկին լիցենզիայից զրկելու հեռանկարի պարտադրանքով կարելի է ստիպել որոշակիորեն բացահայտել նաեւ իրենց օֆշորային գնորդներին:
Նույն սկզբունքը կարելի կիրառել նաեւ Հայաստանում պետական գնումներին մասնակցող ընկերությունների դեպքում: Այսինքն, եթե ընկերությունը չի տրամադրում իր բոլոր իրական սեփականատերերի անուն ազգանունները, ապա իրավունք չունի մասնակցել պետական գնումներին: 
Թափանցիկության աստիճանի հնարավորինս բարձրացումը երաշխիք է Հայաստանում կոռուպցիայի մակարդակը հնարավորինս նվազեցնելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր