ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

18 հուլ 2018 13:59

102-րդ ռազմաբազայի զինվորների կրակոցներից երեխա է ուշաթափվել.Նրանց մի պահ թվացել է, թե պատերազմ է

102-րդ ռազմաբազայի զինվորների կրակոցներից երեխա է ուշաթափվել.Նրանց մի պահ թվացել է, թե պատերազմ էAravot.am-ը գրում է. Այսօր առավոտյան ժամը 11․30 սահմաններում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել գյուղի վարչական տարածքում՝ ահուսարսափի ենթարկելով թե՛ Փանիկի, և թե՛ շրջակա գյուղերի բնակիչներին։ Նրանց մի պահ թվացել է, թե պատերազմ է։ Մենք այսօր եղանք գյուղում, գյուղապետ Վարդան Մակեյանը ցույց տվեց, թե որտեղ են անցկացրել զորավարժությունը(Տես լուսանկարում): Ի դեպ, նրանց հեռանալուց հետո տեղանքում փամփուշտներ էին մնացել։ «3 տասնյակի հասնող զինվորներ փակել են գյուղի ճանապարհը, կանգնեցրել էին իրենց շարասյունը, էն ձևի ձայներ, կրակոցներ, լավ է , որ փամփուշտները մարտական չէին, ամբողջ ժողովուրդը միանգամից տներից դուրս թափվեց այդ ձայներից, նույնիսկ երեխաներ կան, որոնք ուշագնաց են։ Վիրավորականը գիտեք որն է, որ ոչ մեկին չեն զգուշացրել, որ ձեր համայնքի տարածքում այսպիսի զորավարժություն ենք անցկացնելու։ Եթե մի հայաստանցի Ռուսաստանի Դաշնությունում նման բան արած լիներ, թեկուզ մեկ բնակարան ունեցող համայնքում, կդարձնեին ողբերգություն։Հասկացանք ռազմաբազա, շնորհակալ ենք, պաշտպանում են, բայց ոչ թե պիտի գան գյուղի տարածքում մարտական գործողություններ անեն»,- ասաց Վարդան Մակեյանը։ Նա ահազանգել է թե՛ ոստիկանություն, թե՛ ԱԱԾ։ Գյուղապետը դժգոհում է, որ ամեն օր իրենց ճանապարհներով անցնող ռուսական ռազմաբազայի գերծանր զինտեխնիկան քայքայել է փողոցները։ Գյուղի բնակիչները հասցրել էին տեսանկարահանել կատարվածը, անգամ ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչների հետ իրենց զրույցը։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր