Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

14 սեպ 2018 14:14

Life.ru-ի մեկնաբանությունը.Փաշինյանն աշխատանքի է վերցնում աղանդավորներին՝ պարզ պատճառով

Ռուսական Life.ru-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի նշանակմանը: Հիշեցնենք, որ Փաշինյանի օգնական Սոֆյա Նավասարդյանի նշանակումը քննարկումների թեմա է դարձել: Նշվում է, թե Նավասարդյանը վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի վարսահարդարն է և նշանակվել է վարչապետի օգնական, որպեսզի առավել հարմար լինի նրան տանել պաշտոնական ճամփորդությունների, որտեղ նա պետք է զբաղվի վարչապետի տիկնոջ վարսերի խնամքով:
«Փաշինյանն իր օգնականի պաշտոնում նշանակել է ոմն Սոֆյա Նավասարդյանի, որի միակ ձեռքբերումն այն է, որ նա, պարզվում է, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի անձնական վարսահարդարն է»,- նշում է կայքը:
Ռուսական լրատվականի լրագրողը նշում է՝ դա արվել է ոչ թե Սոֆյա Նավասարդյանի պետական տաղանդների համար, այլ այն նպատակով, որ նրա ծառայությունների համար հնարավոր լինի վճարել ՀՀ` ոչ ամենահարուստ բյուջեից: Սա լավ ցույց է տալիս, թե ինչպես են հաղթած «հեղափոխականները» վերաբերվում պետական գրպանին»,- նշում է հեղինակը, ով նաև հիշեցնում է, որ «Նիկոլ Փաշինյանը և նրա հետևում կանգնած արևմտամետ քաղաքական կոալիցիան իշխանության եկան` արտոնություններին վերջ տալու, պաշտոնյաների վրա ծախսերը կրճատելու և ժողովրդին մոտ լինելու խոստումներով»: «Փաշինյանը, սակայն, սկսեց «Ֆեյսբուք»-ի միջոցով հաղորդակցվել, ինչի պատճառ էլ դարձան պետական մոտեցումներում կոսմետիկ փոփոխությունները»,- նշվում է կայքում:

Հոդվածում նաև ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե հավատարիմ է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին, առնվազն տարօրինակ են թվում: «ՀՀ վարչապետն իրեն շրջապատել է եվրոպական և ամերիկյան ծրագրերի շրջանավարտներով, ծրագրերից շատերը ֆինանսավորել են պետքարտուղարությունը, Եվրահանձնաժողովը։ Միաժամանակ նախորդ վարչապետերի և նախագահների թիմերից շատ պրոֆեսիոնալներ դիտմամբ արհամարհվում են և անգամ բռնաճնշումների ենթարկվում. աղաղակող դեպք դարձավ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը»,- նշում է կայքը:
Հոդվածում նաև ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Նավասարդյանը «Կյանքի խոսք» աղանդի անդամ է: Եվ, դա, ըստ կայքի, միակ դեպքը չէ:
«Վերջերս «Կյանքի խոսքի» հետ իր կապի մասին հայտարարեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարող Գևորգ Աճեմյանը: Հարց է առաջանում` ի՞նչն է ստիպում ՀՀ վարչապետին նման արտասովոր կադրային որոշումներ կայացնել: Գուցե աղանդավորների հայացքներն ինչ-որ կերպ հարազա՞տ են Փաշինյանին: Գուցե, հաշվի առնելով Նավասարդյանի մտերմությունը նրա տիկնոջ հետ, աղանդավորները ինչ-որ էքսկլյուզիվ տեղեկություննե՞ր ունեն Նիկոլ Փաշինյանի գործերի մասին: Այս հարցերի պատասխաններից կախված կլինի այն, թե որքան խորն է Երևանի ներկայիս ղեկավարությունը խրվել արտասահմանյան ազդեցության կենտրոնների հետ համագործակցության մեջ, որոնք աշխատում են հայ-ռուսական հարաբերությունների համընթաց զարգացման դեմ»,- եզրափակում է հոդվածի հեղինակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր