Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

17 սեպ 2018 10:18

Հայաստանը մոտենում է պատերազմի «կարմիր գծին»,իսկ բարիկադներ կառուցվում են երկրի ներսում

Հայաստանը մոտենում է պատերազմի «կարմիր գծին»,իսկ բարիկադներ կառուցվում են երկրի ներսումԸստ ամենայնի՝ անհրաժեշտություն է առաջացել ավելի հանգամանալից վերլուծել վերջին շաբաթվա իրադարձությունները, որովհետև առաջնագծից ստացվող տեղեկատվությունը հուսադրող չէ, ավելին՝ նշաններ կան, որ Բաքուն իսկապես նախապատրաստվում է մեծածավալ պատերազմի։

Շաբաթը մեկնարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիվանագիտական «գրոհով»․ նա Հայաստանի նոր իշխանություններին մեղադրեց բանակցային գործընթացը վիժեցնելու մեջ։ Իհարկե, սա Բաքվից հնչող հերթապահ հայտարարություն է, սակայն այս պահի առանձնահատկությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան քաղաքականությունը դեռ հայտնի չէ անգամ մեր հասարակությանը, իսկ Ալիևի համար առիթ է հանդիսացել այն, որ Հայաստանի վարչապետը ԼՂ խնդրում հանդես է եկել մի քանի իրարամերժ հայտարարություններով։
Բաքվում նաև արտաքին քաղաքական ակտիվ շփումների մեջ էին․ Ադրբեջան այցելեցին Թուրքիայի նախագահ Էրդողանը ու Իսրայելի պաշտպանության նախարար Լիբերմանը։ Երկու դեպքում էլ քննարկվել են ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Ալիևը նման քննարկում ունեցել է նաև սեպտեմբերի 1-ին, երբ Սոչիում հյուրընկալվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հաջորդ շաբաթ Բաքուն սկսում է մեծամասշտաբ զորավարժություններ՝ երկու ճակատային կորպուսների ուժերի լիակատար ներգրավվմամբ, և բացարձակ հարձակողական նպատակով։
Դիվանագիտական և քարոզչական ակտիվության ֆոնին վերջին մի քանի օրերին Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորում են Հայաստանի Տավուշի մարզի բնակավայրերը․ արդեն հայտնի է, որ անցած գիշեր վիրավորվել է Կոթի գյուղի մի բնակիչ։
Բոլոր այս իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքուն մտադիր է կրկնել 2016-ի սցենարը և այժմ զբաղված է լայնամասշտաբ ռազմական գործողությունների նախապատրաստմամբ։
Ցավով պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն ավելի է մեծացնում պատերազմի վերսկսման հավանականությունը; Եթե նույնիսկ փաստերի համադրման արդյունք մեր վերլուծությունը արժանանա հեղափոխության «ֆաների» մոլեռանդ հարձակմանը, սա այն դեպքն է, որ լռությունը ավելի շատ հարվածելու է երկրի անվտանգությանը։
Արտաքին քաղաքականության կոնցեպցիայի բացակայությունը երկիրը կանգնեցրել է արտաքին պրոբլեմների առջև․ Հայաստանը կորցրել է վստահելիությունը թե հյուսիսում և թե Արևմուտքում։ Իհարկե, Պուտին-Փաշինյան և Մակրոն-Փաշինյան հանդիպումները մասամբ բարելավեցին արտաքին քաղաքական համատեքստը, սակայն ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամն ոչ միայն չի հաղթահարվել, այլ՝ կայունանալու միտումներ ունի։ Նման իրավիճակի հիմնական շահառուն հենց Ադրբեջանն է, որը ստեղծված իրավիճակը պատեհ առիթ է համարում ագրեսիվ գործողություններ սանձազերծելու համար։
Երկրի ներսում վիճակը նույնպես մտահոգիչ է։ Քաղաքապետական ընտրություններին ընդառաջ վարչապետը իր դաշինքի շուրջ կոնսոլիդացիա է ապահովում՝ բաժանարար գծեր ու բարիկադներ կառուցելու ճանապարհով։ Ներքին անտագոնիստական քաղաքականությունը արդեն հասել է կոալիցիա ու թերևս շուտով ականատես լինենք ժամանակավոր կառավարության ներում արմատական փոփոխությունների, ինչից հետո ներքաղաքական հակադրությունն ավելի է շիկանալու, մանավանդ որ հեղափոխական թիմը խնամքով չի օգտագործում հասարակական վստահության մեծ ռեսուրսը։ Այստեղ հատուկ ուզում ենք արձանագրել, որ հեղափոխական էյֆորիան աստիճանաբար նահանջում է ու այժմ վարչապետի բարձր ժողովրդականությունը սնվում է ոչ այնքան ռացիոնալ մոտիվներից, որքան՝ ուժայինների բեմականացրած տեսարաններից։ Սակայն երբեք պետք չէ գերագնահատել «ասֆալտին պառկեցնելու» կամ «մասկի շոուների» էեֆեկտը․ դրանք հանրային բարենպխաստ ֆոն են ստեղծում շատ կարճ ժամանակի համար, սակայն խորքային իմաստով՝ առայժմ գուցե անտեսանելի, հասարակության ներսում առաջացնում են բաժանարար գծեր, որոնց հետևանքները դեռ տեսանելի կլինեն ու կարող են հաղթահարվել տարիների ընթացքում։
Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին Հայաստանը կարող է դիմակայել ներքին միասնականության ու հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված գերտերությունների դիվանագիտական ու գործնական աջակցության շնորհիվ, խոսքը՝ հատկապես տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանի մասին է։ Սակայն Բաքուն առիթավորվել է հենց հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամից ու անկեղծ ասած՝ չկա որևէ նախադրյալ, որ հայ-ռուսական հարաբերությունները մոտ ապագայում կարող են տեղափոխվել ռացիոնալ գործընկերային հարթություն։
Լավատեսության մեծ հիմքեր չկան նաև երկրի ներսում։ «Սևերի» ու «սպիտակների» հակադրության արհեստածին թեզը նպատակ ունի ապահովել հեղափոխական հարթակի անվերապահ հաղթանակը երևանյան ընտրություններում, սակայն բևեռացնող այս մարտավարությունը սեպտեմբերի 23-ին չի ավարտվելու, այլ շարունակվելու է նոր թափով, որվհետև առջևում խորհրդարանական ընտրություններ են, որտեղ Նիկոլ Փաշինյանը կրկին կցանկանա ստանալ «80-90%» ձայն։ Բայց քանի որ Հայաստանը միջինասիական հասարակություն չունի, դա անխուսափելիոեն բերելու է ներքին հակադրության ուժողացմանը։ Ընդ որում՝ խոսքը հակահեղափոխության մասին չէ, որովհետև ռևանշը հաջողելու շանսեր չունի։ «Սևերի» ու «սպիտակների» հակադրության թեզը կարող է հաջողություն ապահովել մեկ, առավելագույնը՝ երկու ընտրական գործընթացում, սակայն հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի քաղաքական ու ընտրական ինստիտուտների դիսկրիմինացիային՝ չեղարկելով հեղափոխության ֆունդամենտալ հետևանքները։
Անգամ սկանդալային գաղտնալսման հարցում Նիկոլ Փաշինյանը խորացնում է, այսպես կոչված, «բարիկադային» ռեժիմը։ Նախօրեին վարչապետը Փարիզում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի աղմկահարույց գաղտնալսումն արվել է հայաստանյան շրջանակների կողմից։ Ինչի՞ վրա է հենվում Փաշինյանի վստահությունը, արդյո՞ք կան կոնկրետ փաստեր, եթե այո, ինչո՞ւ են արվում անհասցե հայտարարություններ՝ առանց իրավական հետևանքների։ Կամ միգուցե Փաշինյանն այս հայտարարությունն անում է՝ Ռուսաստանին հաճոյանալու համար, որովհետև մեր քաղաքական դաշտում և հասարակության մեջ կան կարծիքներ, որ գաղտնալսման հետևում կանգնած է հենց Մոսկվան։ Եթե Փաշինյանի հայտարարության մոտիվը մոկովյան հետքը «ջրելն» է, ապա հաջող մարտավարություն ընտրված չէ, որովհետև քծնանքով հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը չի հաղթահարվելու, փոխարենը՝ «ներքին թշնամու» պերմանենտ փնտրտուքը կարող է նոր բարիկադներ առաջացնել Հայաստանում։
Հայաստանը մոտեցել է մի կարմիր գծի, որից այն կողմ կարող է սկսվել հերթական պատերազմն Ադրբեջանի հետ։ Համենայն դեպս, երկու տարի առաջ պատերազմը հենց այսպես է սկսվել։ Հայաստանի կառավարությունը պարտավոր է արագ հետևություններ անել․ արտաքին քաղաքականության մեջ հրաժարվել հեղափոխականությունից, երկրի ներսում՝ բարիկադներ կառուցելուց։ Դեռ ժամանակ կա, վաղը կարող է ուշ լինել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր