Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 հոկ 2018 13:55

Նկատվում է ադրբեջանական քարոզչության ակտիվացում.նրանք դժվարանում են համակերպվել Հայաստանում անցկացվող մեծամասշտաբ միջոցառման հետ

Նկատվում է ադրբեջանական քարոզչության ակտիվացում.նրանք դժվարանում են համակերպվել  Հայաստանում անցկացվող մեծամասշտաբ միջոցառման հետՀայաստանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովը չի վրիպել մեր հարևանների ուշադրությունից: Մասնավորապես, Ադրբեջանում դժվարանում են համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանը նման մեծամասշտաբ միջոցառում է հյուրընկալում:
Նշենք, որ ՖՄԿ-ն միջազգային ամենամեծ կազմակերպություններից է, որն 84 անդամ ունի աշխարհի տարբեր մայրցամաքներից: Հայաստանը երկու տարով ստանձնում է ՖՄԿ-ում ղեկավարությունը, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում հայկական կողմին ինչպես կազմակերպության շրջանակներում, այնպես էլ կազմակերպության առանձին անդամների հետ նախաձեռնողական քայլեր իրականացնելու համար, որոնք կնպաստեն տարբեր հարցերի շուրջ հետագա համագործակցությանը: Այս տեսանկյունից հատկանշական է նաև Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ֆորումի անցկացումը Երևանում:
Միևնույն ժամանակ Հայաստանում ավելի քան 80 պատվիրակությունների, այդ թվում 25-ից ավելի պետության ղեկավարների միաժամանակյա ներկայությունը մեծապես նպաստում են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը: Այդ նույն համատեքստում պետք է փաստել, որ գագաթաժողովի բարեհաջող անցկացումը կնպաստի Հայաստանի՝ որպես հուսալի և վստահելի գործընկերոջ ընկալմանը միջազգային հարթակում:
Եվ այս ամենի ֆոնին նկատելի է նաև ադրբեջանական քարոզչության ակտիվացում, որը նպատակ է հետապնդում ստվերել Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարևորությունը: Մասնավորապես, Բաքվի կողմից շրջանառության մեջ են դրվել մի շարք թեզեր, որոնք ոչ միայն չեն դիմանում որևէ քննադատության, այլև որոշ դեպքերում ծայրահեղությունների են հասնում: Ադրբեջանում այս օրերին կասկածի տակ են դնում ոչ միայն «հայ-ֆրանսիական պատմական հարաբերությունների գոյությունը», այլ նաև հայտարարում են, որ Հայաստանում նման միջոցառման անցկացումը «քաղաքական ուղերձ է Ռուսաստանին, որն  ակնարկում է այն մասին, որ Հայաստանը արևմտամետ քաղաքականություն է վարում»: Ադրբեջանում այս օրերին շրջանառվող մեկ այլ տեսակետի համաձայն էլ  «Հայաստանն ամբողջությամբ մեկուսացված է եվրասիական ինտեգրացիայից»:
Ադրբեջանական այս քարոզչությունն, ինչ խոսք, իրականության հետ որևէ աղերս չունի: Հայաստանի կողմից իրականացվող հավասարակշռման և ինտեգրացիոն գործընթացների փոխլրացման քաղաքականության արդյունքում Հայաստանը չունի ընտրության խնդիր և բաց է ամրապնդել ու խորացնել հարաբերությունները բոլոր գործընկերների և բարեկամ երկրների հետ: Բաքվին պետք է հիշեցնել նաև, որ Ֆրանկոֆոնիան Արևմուտքի հետ ասոցացնելը ևս անհեթեթություն է.  այդ կառույցը միավորում է տարբեր երկրներ աշխարհի բոլոր մայրցամաքներից, այդ թվում՝ Աֆրիկայից և Ասիայից:
Հետաքրքրական է, որ նման հայտարարություններ է հնչեցնում մի երկիր, որն ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում Ադրբեջանում տարբեր միջոցառումների (քաղաքական, կրոնական համաժողովներից մինչև սպորտային միջոցառումներ) իրականացման համար, որոնք նպատակ են հետապնդում ադրբեջանական հանրության ուշադրությունը շեղել ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից, ցույց տալ միջազգային հարթակում Ադրբեջանի «վայելած հեղինակությունը»: Հատկանշական է նաև, որ  Ադրբեջանում նմանօրինակ իրադարձությունները նաև հարմար առիթ են փողերի լվացման տարատեսակ սխեմաներ կիրառելու համար:
Պետք է նշել, որ Բաքվի այդ գործելաոճը ոչ միայն ցանկալի արդյունքներ չի տալիս, այլ նաև շատ հաճախ աշխատում է հենց Ադրբեջանի դեմ: Մասնավորապես, վերջին մի քանի նման միջոցառումների (Իսլամականհ ամերաշխության խաղեր, «Ֆորմուլա 1»,  «Եվրատեսիլ» և այլն) անցկացման օրինակը ցույց է տալիս, որ Ադրբեջան ժամանած օտարերկրյա լրագրողների ուշադրության կենտրոնում են հայտնվում ոչ թե այդ միջոցառումների շքեղությունը, այլ այդ երկրում մարդկանց իրավունքների ոտնահարումները, սոցիալ տնտեսական խնդիրները:
Հետևաբար, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը վերաբերող ադրբեջանական մեկնաբանություններն ավելի քան անհիմն  են, և, ըստ էության,  ի ցույց են դնում այն պարզագույն փաստը, որ Ադրբեջանում շատ են «նեղսրտել» այն փաստից, որ Հայաստանը, նման մեծամասշտաբ միջոցառում անցկացնելով, այս օրերին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Աղբյուր` Փաստինֆո


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր