Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

28 հուն 2019 21:43

Պատերազմին հակազդելու միակ ճանապարհը բանակցություններն են

Պատերազմին հակազդելու միակ ճանապարհը բանակցություններն ենHayacq.com-ի հարցազրույցը քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանի հետ:
 
-Ինչպե՞ս կգնահատեք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև հանդիպումը։ 
-Արցախյան հիմնահարցի պարագայում այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ կարելի է վստահ ասել, որ ցանկացած դեպքում բանակցությունները, անկախ դրանց բովանդակությունից, տեխնիկական և այլ կողմերից և արդյունավետությունից, միանշանակ պետք են: Պետք է հարցին վերաբերվել տարբեր կողմերից: Նախ, դիտարկենք ադրբեջանական կողմը: Պատկերացրեք, երկար տարիներ իշխանությունները, օգտագործելով պետական գանձապետարանի գումարները, մի կողմից հսկայական գնումներ են իրականացրել ռազմարդյունաբերության ոլորտում, ինչու չէ նաև զարգացրել սեփական ռազմական ինդուստրիան, մյուս կողմից՝ յուրացրել և ծառայեցրել այն սեփական նպատակներին: 
 
Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ հենց այդ իշխանությունները սեփական ժողովրդին ամեն անգամ հասկացնել են տվել, որ այդ գումարների մեծ մասն ուղղվում է «Ղարաբաղը վերադարձնելուն»: Իսկ եթե հաստատվի մի իրավիճակ, երբ բանակցային գործընթացը պաշտոնապես տապալվի, որից մեծ սպասումներ են ադրբեջանական իշխանությունները թողել ադրբեջանական հասարակության մոտ, ապա այդ իշխանություններն այլ կերպ զսպել վերջինիս ակնկալիքները և դրանից բխող հետևանքները, չեն կարող: Ուստի միակ տարբերակը պատերազմ սկսելն է: Իսկ բանակությունները մի հարթակ է, որը մշտապես հնարավորություն է տալիս  ժամանակ կորզել, փոխել իրավիճակը, շահարկել, իրականացնել շրջադարձային զարգացումներ, վերջիվերջո պահպանել ստատուս-քվոն, որը շարունակում է մնալ մեր դեռևս միակ ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր: 
 
Հենց այս տեսլականով էլ, հավանաբար, առաջնորդվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ Ադրբեջանի առաջնորդի համար էլ, իհարկե, բանակցությունների վարման իմիտացիոն ֆոն ստեղծելն Ադրբեջանում համարվում է առաջնային պլան: Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ կողմերն այլ անելիքներ և ակնկալիքներ չունեն, պարզապես, առաջնորդվելով ռեալպոլոիտիկսի իրական սկզբունքից, և կշռադատելով ստեղծված իրավիճակը՝ հասկանում են թեկուզ և անհեռանկար բանակցությունների կարևորությունը ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում: 
 
Դավոսի, ինչպես նաև Դուշամբեի հանդիպումների կայացման շառժառիթը բացատրվում են հենց այդ սկզբունքով: Իհարկե, այն տարաբնույթ մեկնաբանությունների առիթ պետք է ստեղծեր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հասարակություններում, թե՛ միջազգային հանրության մոտ: Այնուհանդերձ, մի կողմ դնելով այդ բանակությունների ինքնին կարևորությունը՝ պետք է նաև նշել դրանց վարման բովանդակության նշանակության մասին: 
 
Միանշանակ երևում է, որ աստիճանաբար կողմերի վրա մեծանում են ճնշումները, հատկապես՝ հայկական կողմի վրա: Եվ դրանք հիմնականում բացատրվում են և՛ Արևմուտք-Արևելք՝ մեծապես ԱՄՆ-Ռուսաստան հակազդեցության սրացումով, որն օրեցօր մեծանում է, և՛ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմի մաքսիմալիստական ձգտումներով: Իսկ դա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրներին մինչ օրս Արցախյան խնդրի ստատուս-քվոյի սառեցումը դեռևս բավարարում էր, քանզի դրա ակտիվացումն ու սրացումը չէր ելնում վերջիններիս շահերից: Իսկ ներկայումս, երբ հատկապես նկատվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացում և դրա ֆոնին թուրք-ռուսական հարաբերությունների լավացում, երբ սիրիական խնդիրն աշխարհաքաղաքական համատեքստում ստանում է կողմերի էլ ավելի մեծ ներգրավչություն՝ հիմնվելով շահերի բախման հրամայականի վրա, իսկ հարավկովկասյան  տարածաշրջանում հասունանում է ռազմական ընդհարումների վտանգը, կոնֆլիկտագեն սրացումների նոր օջախներ են անհրաժեշտություն դառնում՝ հատկապես խոշոր խաղացողների համար, որի դեպքում լավագույն տարբերակներից մեկը սպառնում է դառնալ Արցախյան հակամարտությունը: 
 
Իսկ ինչ վերաբերվում է Դավոսի հանդիպմանը վերաբերվող  կոնկրետ քայլերին, ապա կարելի է եզրակացնել, որ ճնշման տակ գտնվելով,  կողմերը համաձայնվեցին հանդիպել: 1.5 ժամյա քննարկումների ընթացքում վերջիններս, դատելով պաշտոնական հայտարարություններից և բանակցային տրամաբանությունից, քննարկել են այդ թվում նաև խնդրի ինստիտուցիոնալ կողմերի՝ անցած ճանապարհի, չստացված համաձայնության և արդյունքների մասին, բայց նաև եղել է որոշակի պայմանավորվածություն, որի շուրջ մոտ ժամանակներս կլինեն զարգացումներ: Այդ համատեքստում հարկ է նշել, արդեն իսկ իր նախադեպը չունեցող օրեր առաջ Բաքվում տեղի ունեցող մոտ 60 հազարանոց հանրահավաքը, որն ադրբեջանական իշխանությունները,  ընդառաջ գնալով եվրոմիության պահանջներին, թույլատրել էին: Բանն այն է, որ պաշտոնական Բաքուն, ներդնելով բազմամիլոն գումարներ և նախագծելով  հազարավոր կիլոմետրեր ձգվող նավթամուղի կառուցումը դեպի Եվրոպա (TANAP), չկարողացավ զսպել եվրոպական ճնշումներին և թույլ տվեց ներկայիս իշխանությունների համար խիստ վտանգավոր այդ հանրահավաքի անցկացումը, որը, ինչպես շատ փորձագետներ են կարծում, սկիզբ է դրել Ադրբեջանում  իշխնափոխության և հեղափոխության մեծ ալիք սկսվելուն:   
 
-Հերթական, այսպես ասած, պատահական հանդիպումը։ Ի՞նչ նպատակ են հետապնդում կողմերը և ի՞նչ է ստանում դրանցից հայկական կողմը։
-Ասել, որ դրանք պատահական են, իհարկե, միամիտ կլիներ որակել, քանի որ մեծ քաղաքականության մեջ, հատկապես՝ դիվանագիտական հարթակներում, պատահականություններ չեն լինում: Իհարկե, կողմերը ոչ միայն իրազեկված են լինում հանդիպումից առաջ, այլ նաև համապատասխանաբար պատրաստվում են դրանց: Իսկ հիմնական նպատակը, իհարկե, ինչպես նշվեց, բանակցային գործընթացի թեկուզ և ֆորմալ նշանակություն պահելն է, քանի որ դրա բացակայությունը միանշանակ պատերազմի կհանգեցնի: Թեկուզ և այն չպետք է համարել պատերազմի միանշանակ կանխարգելիչ մեթոդ: Մի անգամ չէ, որ ադրբեջանցիները, ինչպես և թուրքերը, ապացուցել են, որ եթե հանրությանը ցույց են տալիս խաղաղության ճանապարհը, ապա իրականում պատրաստվում են պատերազմի, քանի որ իրականում պարզ է, որ ոչ միայն զիջումները, այլ նաև փոխզիջումները ժամանակակից աշխարհում տեղ չունեն առանց արյան և պատերազմների, եթե կողմերը գտնվում են հավասար կամ գրեթե հավասար մակարդակներում: Կողմերի թե՛ այսպես կոչված վերելակային դիվանագիտությունը Դուշամբեում, թե՛ հեռախոսային դիվանագիտությունը Դավոսում պայմանավորված էին բացառությամբ նրանով, որ միջազգային հանրությանն ու ադրբեջանական հասարակությանն ի ցույց դրվեին խնդրի չվիժեցման մասին: 
 
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ցույց տվեց, որ խնդրի լուծումը տեսնում է միմիայն բանակցությունների ճանապարհով, որի համար էլ ընդունում է այդ մարտահրավերը, թեպետ գործնականում հայկական կողմը տանելու է արդեն իսկ հայտարարված «Արցախը պետք է միանա բանակցային գործընթացներին» պահանջով հանդես գալու որդեգրված գիծն այնքան ժամանակ, մինչև հակամարտության հաղթահարման գլխավոր միջնորդի կարգավիճակում հանդես եկող գերտերությունները կտրուկ չփոխեն քաղաքականությունը և մեծ ճնշումների միջոցով չստիպեն Հայաստանին փոխել այն: Հայկական կողմի համար կարևոր է ժամանակ շահել և կարգավորել ներքաղաքական իրավիճակը՝ զարգացնելով տնտեսությունը, որի համար բանակցություններից բացի այլ նախադրյալ ներկա պահին ցավոք գոյություն չունի: Ուստի հայաստանյան իշխանությունները պետք է կշռադատված և ռազմավարականորեն ճիշտ հաշվարկված դիվանագիտության տարբեր հնարքների և  հնարավորությունների միջոցով փորձեն հասնել առավելագույն արդյունքի:
 
-Այս հանդիպումից առաջ տեղի էր ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ պետք է «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»: Ի՞նչ կարող է սա նշանակել:  Հնարավո՞ր է հասնել խաղաղության՝ առանց զիջումների: Ո՞րը կարող է լինել խաղաղության գինը:
-Ընդհանրապես ժողովրդներին և հասարակություններին խաղաղության պատրաստելը չի կարող տևել մեկ օր կամ մեկ տարի: Այն նույն էկվիվալենտային ժամկետներն են ենթադրում, ինչը ենթադրում է՝ սերունդներ, այսինքն՝ մի քանի սերունդներ և դրանով պայմանավորված տարիներ: Հետևաբար, ասել թե կողմերը որոշեցին և սկսեցին նախապատրաստել խաղաղության, առնվազն դիլետանտություն կարող է հնչել: Հարց է առաջանում, ինչպես այդ հարցին կվերաբերվեն այն բազմամիլիոն ադրբեջանական հասարակությունը, որին տարիներ շարունակ սննել են մի մտքով, որ հսկայական պետական գումարներով ձեռք բերված զենքն ու ռազմամթերքը կիրառվելու է «Ղարաբաղը վերադարձնելու համար», կամ ինչպես կվերաբերվի այդ հարցին հայ հասարակության այն հայրենասիրական հատվածը, ով անմիջականորեն մասնակից է եղել հողերի ազատագրմանը կամ շաղկապակցված է դրա հետ: Հետևաբար, աստիճանաբար խաղաղության պատրաստելը կարող է տևել տարիներ, որի ընթացքում տասնյակ հազարավոր գործընթացներ տեղի կունենան, այդ թվում նաև՝ ռազմական բնույթի: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ մոտ 5 ժամանոց հանդիպումը, որը տեղի ունեցավ վերջերս Փարիզում նախաբանն ու արձանագրումն էր բանակցային գործընթացի շարունակության վերաբերյալ, որը մի քանի տեսակետից է բացատրվում. 
 
1. այն, որ բանակցությունների շարունակությունը միայն կփրկեն երկրների միջև պատերազմի վերսկսելու կանխարգելումը, 
2. այն, որ փոխզիջում հարկավոր է, հակառակ դեպքում սառույցը տեղից անհնար է փոխել, որքան էլ որ ադրբեջանական կողմը փորձում է հերքել, 
3. այն, որ եթե կողմերը չհամաձայնվեն հարցը տեղից պոկել, ապա գերտերությունները կստիպեն այն անել, քանի որ արդեն իսկ պարզ է դառնում,  որ, ի տարբերություն նախկին քաղաքական կանյուկտուրայի, ներկայումս հակամարտության միդիատոր հանդիսացող գերտերությունների շահերը գնալով դառնում են եթե ոչ միմյանց հակասող, ապա ոչ էլ համընկնող, ինչը շրջադարձային և բեկումնային ընթացք կարող է նախանշել: 
 
Հետևաբար, ենթադրել, որ առանց զիջումների և փոխզիջումների հնարավոր է շոշափելի արդյունքի հասնել, իհարկե, հեռու է իրականությունից: Ցանկացած պարագայում ելքային և իրատեսական սցենարը, ցավոք, մնում է պատերազմը, որին հակազդելու հիմնական ուղին բանակցություններն են՝ թեկուզ և անարդյունավետ և երկարաժամկետ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր