Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

29 հուն 2019 22:24

Մինսկի խումբը ընդամենը կառավարում է կոնֆլիկտը՝ ավելի ճիշտ Երևանն ու Բաքուն

Hayacq.com-ի հարցազրույցը վերլուծաբան Հայկ Բալանյանի հետ:
 
-Ինչպես կգնահատեք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև հանդիպումը։
-Վատ: Անիմաստ հանդիպումների՝ ընդհանրապես վերջին ամիսների գործընթացի մի մասն էր, որտեղից մենք հաղթած դուրս չենք գալու:
Բանակցությունները անհրաժեշտ է վարել միայն Մինսկի խմբի ձևաչափով առանց առաջին դեմքերի վրա պատասխանատվության կենտրոնացման ու խաղաղության ամրպանդման գործիքների ամրապնդման, դիտորդների տեղակայման որոշման իրականացման նպատակով՝ մինչև հայկական կողմը իր համար գոնե կհստակեցնի իր ռազմավարությունը:
Այս ձևաչափը կարգավորման հետ կապ չունի, այլ մի ծուղակ է, որտեղ հայտնվել է Փաշինյանը: 
Շարունակի բանակցությունները՝ ներսից մեղադրելու են դավաճանության մեջ, ինչը արդեն կա, և նաև Ռուսաստանի դժգոհությունն է առաջանալու, ինչը որոշ ուժեր փորձելու են ու արդեն օգտագործում են ներքաղաքական պայքարում:
Իսկ, երբ փորձի դուրս գալ այդ ծուղակից և դադարեցնել այդ բանակցությունները՝ նույնպես ներսից ներկայացնելու են նույն Արևմուտքին, որ Փաշինյանը բանակցաունակ չէ, եկեք մեր վրա խաղադրույք դրեք:
 
Ըստ ամենային, այդ բանակցությունների մեջ ներքաշելու նպատակը եղել է հենց այդ ներքաղաքական խնդիրների առաջացումը, որոնց մենք արդեն ականատեսն ենք, և Փաշինյանը իր համար պիտի եզրակացություններ անի, թե ով էր իրեն ներսում և դրսում համոզում մտնել այս վտանգավոր ձևաչափի մեջ, և ինչ են իրենից պահանջելու կամ խորհուրդ տալու, երբ կպարզվի, որ և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում իր գործողություններից դժգոհ են, թե՛ բանակցությունները վարելու և թե՛ բանակցություններից դուրս գալու պատճառով: Այդժամ ամբողջ սխեման պարզ կլինի:
 
Մինսկի խումբը Արցախի հարց վաղուց չի լուծում ու ունակ չի լուծել ընդհանրապես: Մինսկի խումբը ընդամենը կառավարում է կոնֆլիկտը՝ ավելի ճիշտ Երևանն ու Բաքուն, ազդում է այդ երկրների արտաքին քաղաքականության և ներքաղաքական անցուդրաձի վրա, և միշտ փորձել է Ղարաբաղյան ճգնաժամը կոնվերտացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին կողմնորաշման և նույնիսկ ներքաղաքական բալանսի փոփոխության: 
Ներկա գործընթացի նպատակը տարբեր ուժերի համար հենց ներհայկական ներքաղաքական հաշվարկներն էին. ամրապնդել ներհայկական քաղաքական դաշտում համակիրների դիրքերը, իսկ եթե հարմար իրավիճակ լինի, ապա նույնիսկ օգտագործել ընթացող կամ տապալված բանակցությունները արդեն կադրային լուծումների իրականացման համար, որ դժգոհ մեծ տերություններին իբրև հանգստացնենք:
 
Այսպիսին է իրավիճակը, եթե կողմերից մեկը անդառնալի, կատաստրոֆիկ բնույթի պատրանքեր չունի ու չի անում կոպիտ սխալներ, երբ պատերազմից խուսափելու ճանապարհին արագացնում է այն, շատ ավելի վատ դիրքերով ու նախադրյալներով:
Հուսով եմ մեր ղեկավարությունը կազատվի ինչպես պատրանքներից, այնպես էլ այդ պատրանքների կրողներից իշխանության և մերձիշխանական շրջապատից:
 
-Հերթական, այսպես ասած, պատահական հանդիպումը։ Ի՞նչ նպատակ են հետապնդում կողմերը և ի՞նչ է ստանում դրանցից հայկական կողմը։
-Հանդիպումը պատահական չէր, բայց կողմերը տարբեր նպատակներ են հետապնդում:
Բաքուն ուզում է քանդել Հայաստանի նկատմամբ վստահությունը, գցել լիակատար դիվանագիտական շրջափակման մեջ, ոչնչացնել ուժի կիրառման դիվանագիտական զսպանակները ու նախապատրաստվել նոր հարձակման:
Հայկական կողմը ժամանակ է ձգում մինչև վերազինումը, բայց գնացել է բանակցությունների իրականացման ամենավատ ձևաչափի, ինչին իմ տպավորությամբ Փաշինյանին ուղղորդել են թե ներսից, թե դրսից տարբեր՝ հիմնականում, ներքաղաքական հաշվարկներից ելնելով:  
 
-1,5 ժամ տևած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քննարկել են բանակցությունների պատմությունը։ 
-Բանակցությունների ամբողջ պատմությունը ապացուցում է, որ ստատուս-քվոյի փոփոխությունը բանակցությունների միջոցով անհնար է, ու ուրախալի է, որ կողմերը վերհիշեցին, որ այն ինչ հիմա սեղանին է՝ արդեն մի հարյուր անգամ քննարկվել է ու ամեն անգամ նույն արդյունքով:

Ոչ մի նորություն կարգավորման մեխանիզմների մեջ չկա ու չի կարող լինել, ընդամենը մի քանի կետ է, տարբեր հերթականությամբ ու ձևաչափերով, որոնք 25 տարի քննարկվում են ու հայտնագրծություն չի կարող լինել: Ամեն ինչ վաղուց պարզ է, նորություններ չկան: Ուստի, միայն անցյալի փորձը և կարելի է հիշել, որ հասկանալի լինի, որ այլ արդյունք նույն նախադրյալներով չի կարող լինել: 
 
-Այս հանդիպումից առաջ տեղի էր ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարել էր, որ պետք է «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»: Ի՞նչ կարող է սա նշանակել:
-Ինձ համար այդ հայտարաությունը նշանակում է, որ Զոհրաբ Մնացականյանը իր տեղում չէ: Ընդհանրապես մեր ԱԳՆ առատ է միջազգային հանրության վկաներով, որոնք ոչ թե մեր շահերն են ատամներով պաշտպանում, այլ դրսի գրած թղթերը ուզում են ներսում անցկացնել տալ: Նախարարի մեղքն է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ պարտադրում են բանակցել, որ բանակցությունների և՛ շարունակելը և՛ բանակցություններից դուրս գալը կարող է վնասել: Նախարարի մեղքն է, որ Փաշինյանը գնացել է Ալիևի հետ հանդիպման, ինչը ողջունել է Բոլթոնը, և չի ողջունել Մոսկվան: Եվ նախարարի մեղքն է, որ պահանջատերի փոխարեն, մենք նորից փորձում ենք մեր շահերը պաշտպանել հավասարության նշանի ներքո:
 
-Հնարավո՞ր է հասնել խաղաղության՝ առանց զիջումների: Ո՞րը կարող է լինել խաղաղության գինը:
-Խաղաղությունը կախված է միայն մեզնից: Կլինենք ուժեղ լավ բանակով ու տնտեսությամբ՝ կլինի խաղաղություն, կլինենք թույլ՝ ոչ մի թղթե շերեփ թշնամուն չի կանգնեցնելու, իսկ հաղթողներին չեն դատում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր