Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

19 մար 2019 14:35

Առաջին անգամ ուղեղի վիրահատություն՝ հեռախոսով

Առաջին անգամ ուղեղի վիրահատություն՝ հեռախոսովՉինաստանում առաջին անգամ ուղեղի վիրահատություն են կատարել, որի ժամանակ վիրաբույժը եղել է պացիենտից 3 հազար կմ հեռավորության վրա:
China Global Television Network լրատվական պորտալը հայտնում է, որ վիրահատությունը կատարվել է մարտի 16-ին Սանյա քաղաքում: Վիրաբույժ Լինգ Ժիպեյը միացել է վիրահատարանում տեղադրված էկրաններին եւ հատուկ սարքերի միջոցով կարողացել պացիենտի ուղեղի մեջ տեղադրել ուղեղի խորը խթանման իմպլանտ՝ հատուկ չիպ, որն օգտագործվում է Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի վիճակի որոշման համար:
Վիրահատությունը տեւել է մոտ 3 ժամ: Լինգ Ժիպեյը գործընթացը ղեկավարել է «ժամանակի իրական ռեժիմում»՝ բջջային հեռախոսով օգտվելով համացանցից:

«5G ցանցը թույլ է տվել խուսափել պատկերների կախվելուց կամ ուշ հայտնվելուց, որն ի հայտ է գալիս 4G-ով աշխատելու դեպքում»,- ասել է վիրաբույժը:
Վիրահատությունից հետո պացիենտը, ում անունը չի հրապարակվում, արագ ուշքի է եկել եւ ասել, որ իրեն լավ է զգում:
Նշենք, որ Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող նեւրոլոգիական հիվանդություն է, որն առաջանում է նեյրոնների քայքայման եւ մահվան պատճառով: Պացիենտի ուղեղին հարմարվող չիպը թույլ է տալիս կառավարել եւ ճնշել հիվանդության բացասական ախտանշանները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր